18 / Ապրիլ / 2024 : 15-55
Ճարտարապետական 5 ամենաբարդ կառուցվածքն ունեցող շինությունները
Աշխարհի զարգացման հետ մեկտեղ զարգանում է նաև ճարտարապետությունը։ Տարեց տարի աշխարհում ավելանում են իրենց նախագծմամբ յուրօրինակ կառուցվածք ունեցող շինությունները։Yelaket.am-ը ներկայացնում է աշխարհի ճարտաչապետական գլուխգործոցներից լավագույն 5-ը։
Քաթարի ազգային թանգարան (Դոհա, Քաթար)
Եվրոպական քաղաքակրթության՝ Քաթար ներմուծումից հետո, ազգային պատմության և ժառանգության պահպան համար թանգարանի կառուցումը անհրաժեշտություն դարձավ։ Այս ծրագիրն իր ձեռքն առավ հայնի ճարտարապետ Ժան Նուվելը, ում նախագծով, 2019-ին Քաթարում կառուցվեց 361,861 քառակուսի մետր տարածք ունեցող հսկայական պատմության թանգարան։ Այստեղ պահպանվում են երկրին վերաբերվող պատմական վկայություններ, իրեր, նկարներ և արձաններ։ Մյուս բոլոր թանգարանների նման, այս թանգարանը ևս ներկայացնում է երկրի պատմությունը և մշակույթը՝ սկսած դեռևս անհիշելի ժամանակներից պահպանված արձանագրություններից։ Սակայն Քաթարի այս ժամանակակից շինությունը յուրօրինակ է և տարբերվող՝ իր բարդ և ինքնատիպ ճարտարապետական լուծումների շնորհիվ։ Քաթարին յուրահատուկ ոճ ստեղծելու նպատակով՝ Ժան Նուվելը նախագծեց մի շինություն, որը ներսից իրար կկապեր 11 տարբեր սրահներ, իսկ արտաքինից կառուցված կլիներ 539 սկավառակներից, որոնք 76,000 փոքրիկ մասնիկների համադրությամբ կստեղծեին անկրկնելի և բարդ ճարտարապետական շինություն։Պարկ-ավենյու արկ-ավենյու 432 (Նյու-Նորք, ԱՄՆ)
Պարկ-ավենյու, գերհզոր բարձրահարկ երկնաքեր, կառուցված Նյու Յորքի Միդթաուն շրջանում, Պարկ-ավենյու 56 և 57 փողոցների միջև։ Նախագիծը մշակել է CIM Group-ը։ Շինարարությունը սկսվել է 2012 թվականին և ավարտվել 2015 թվականի դեկտեմբերին։ Նախնական պլանի բարձրությունը կազմելու էր 396 մետր։ Շինարարությունը կատարվել է 495 տեղանոց քանդված Drake Hotel հյուրանացի տեղում, կառուցվծ 1926 թվականին։ Շնությունը 426 մետր բարձրությամբ հանդիսանում է Միացյալ Նահանգների և աշխարհի ամենաբարձր բնակելի շենքերի երրորդ շինությունը աշխարհում։ Այս շինությունը Նյու Յորքում բարձրությամբ երկրորդն է առևտրի համաշխարհային կենտրոնից հետո։ Դիզայնը մշակվել է Ուրուգվայի ճարտարապետի կողմից, հիմք ընդունելով «Մաքուր երկրաչափական ձև»՝ քառակուսի հայեցակարգի հիման վրա։ Շինության 85 հարկերից յուրաքանչյուրը ունի քառակուսու ձև 368,7 մ² մակերես, յուրաքանչյուր կողմում վեց հատ կառակուսի 9,3 մ² լուսամուտներ։Լուի Վիտոնի գրանսենյակ (Փարիզ, Ֆրանսիա)
Քանի որ ճարտարապետական կառույցների նախագծման առումով Փարիզը տարբերվում է իր խիստ նախապայմաններով, շատ դժվար է համապատասխան ժամանակակից միտումներով կառույց նախագծելը։ Լուի Վիտոն բրենդի փարիղյան գրասենյակը,միջնադարյան ճարտարապետական լուծումներով համալրված քաղաքին յուրօրինակ և մոդերն տեսք է հաղորդում ։ Շինության կառուցումը ավարտվել է 2014–ին և այն գրեթե ամբողջությամբ պատված է ապակիներով։ Ներսում ամենուրեք կարելի է հանդիպել LVMH-ին պատկանող լուսանկարներ և իրեր։Շանհայի աշտարակ (Շանհայ, Չինաստան)
Շանհայի աշտարակը, գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքի Պուդուն շրջանում։ Շինության բարձրությունը կազմում է 632 մետր, ընդհանուր մակերեսը 380 հազար մ²։ Երկնաքերի կողքին կանգնած են Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոնը և Ցզին Մա աշտարակը։ 2013 թվականի օգոստոսի 3-ը շենքը կառուցվել է մինչև տանիք։ 2014 թվականին արդեն ավարտվել էին շենքի արտաքին աշխատանքները և ներքին հարդարումը։ 2015 թվականի շինարարության ավարտից հետո այն դարձել է Շանհայի ամենաբարձր շենքը, իր բարձրությամբ առաջինը Չինաստանում և երրորդն ամբողջ աշխարհում Դուբայի ՝ Բուրջ Խալիֆայից (828 մ) և Տոկիոյի երկնային ծառից (634 մ) հետո։Ապագայի թանգարան (Դուբայ, ԱՄԷ)
Կառույցը իր դռները բացել է 2019 –ին։ Շենքն անվանում են ճարտարապետական հրաշք։ Իր ապշեցուցիչ դիզայնի և առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ այն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ անցյալ տարի National Geographic ամսագրի կողմից ճանաչվելով մոլորակի 14 ամենագեղեցիկ թանգարաններից մեկը: Ընթացիկ տեխնոլոգիական ցուցադրությունը նվիրված է ապագա տիեզերական ճանապարհորդություններին և տիեզերքին, կյանքին, կլիմայի փոփոխությանը և էկոլոգիային, առողջությանը և հոգևորությանը: Ընդհանուր առմամբ, 77 մետր բարձրությամբ 7-հարկանի շենքը զբաղեցնում է 30 000 քմ տարածք, որի հեղինակն էմիրաթցի արվեստագետ Մաթթար բին Լահեջն է, իսկ ճակատային 1024 սալիկները պատրաստել են ռոբոտները։ Բացի այդ, թանգարանը շրջապատված է 80 տեսակի բույսերով զբոսայգիով, որոնց խնամում է խելացի ոռոգման ավտոմատ համակարգը։
Դիտվել է
10206անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...