18 / Ապրիլ / 2024 : 15-55

Ճարտարապետական 5 ամենաբարդ կառուցվածքն ունեցող շինությունները

Աշխարհի զարգացման հետ մեկտեղ զարգանում է նաև ճարտարապետությունը։ Տարեց տարի աշխարհում ավելանում են իրենց նախագծմամբ յուրօրինակ կառուցվածք ունեցող շինությունները։
Yelaket.am-ը ներկայացնում է աշխարհի ճարտաչապետական գլուխգործոցներից լավագույն 5-ը։

Քաթարի ազգային թանգարան (Դոհա, Քաթար)

Եվրոպական քաղաքակրթության՝ Քաթար ներմուծումից հետո, ազգային պատմության և ժառանգության պահպան համար թանգարանի կառուցումը անհրաժեշտություն դարձավ։ Այս ծրագիրն իր ձեռքն առավ հայնի ճարտարապետ Ժան Նուվելը, ում նախագծով, 2019-ին Քաթարում կառուցվեց 361,861 քառակուսի մետր տարածք ունեցող հսկայական պատմության թանգարան։ Այստեղ պահպանվում են երկրին վերաբերվող պատմական վկայություններ, իրեր, նկարներ և արձաններ։ Մյուս բոլոր թանգարանների նման, այս թանգարանը ևս ներկայացնում է երկրի պատմությունը և մշակույթը՝ սկսած դեռևս անհիշելի ժամանակներից պահպանված արձանագրություններից։ Սակայն Քաթարի այս ժամանակակից շինությունը յուրօրինակ է և տարբերվող՝ իր բարդ և ինքնատիպ ճարտարապետական լուծումների շնորհիվ։ Քաթարին յուրահատուկ ոճ ստեղծելու նպատակով՝ Ժան Նուվելը նախագծեց մի շինություն, որը ներսից իրար կկապեր 11 տարբեր սրահներ, իսկ արտաքինից կառուցված կլիներ 539 սկավառակներից, որոնք 76,000 փոքրիկ մասնիկների համադրությամբ կստեղծեին անկրկնելի և բարդ ճարտարապետական շինություն։

Պարկ-ավենյու արկ-ավենյու 432 (Նյու-Նորք, ԱՄՆ)

Պարկ-ավենյու, գերհզոր բարձրահարկ երկնաքեր, կառուցված Նյու Յորքի Միդթաուն շրջանում, Պարկ-ավենյու 56 և 57 փողոցների միջև։ Նախագիծը մշակել է CIM Group-ը։ Շինարարությունը սկսվել է 2012 թվականին և ավարտվել 2015 թվականի դեկտեմբերին։ Նախնական պլանի բարձրությունը կազմելու էր 396 մետր։ Շինարարությունը կատարվել է 495 տեղանոց քանդված Drake Hotel հյուրանացի տեղում, կառուցվծ 1926 թվականին։ Շնությունը 426 մետր բարձրությամբ հանդիսանում է Միացյալ Նահանգների և աշխարհի ամենաբարձր բնակելի շենքերի երրորդ շինությունը աշխարհում։ Այս շինությունը Նյու Յորքում բարձրությամբ երկրորդն է առևտրի համաշխարհային կենտրոնից հետո։ Դիզայնը մշակվել է Ուրուգվայի ճարտարապետի կողմից, հիմք ընդունելով «Մաքուր երկրաչափական ձև»՝ քառակուսի հայեցակարգի հիման վրա։ Շինության 85 հարկերից յուրաքանչյուրը ունի քառակուսու ձև 368,7 մ² մակերես, յուրաքանչյուր կողմում վեց հատ կառակուսի 9,3 մ² լուսամուտներ։

Լուի Վիտոնի գրանսենյակ (Փարիզ, Ֆրանսիա)

Քանի որ ճարտարապետական կառույցների նախագծման առումով Փարիզը տարբերվում է իր խիստ նախապայմաններով, շատ դժվար է համապատասխան ժամանակակից միտումներով կառույց նախագծելը։ Լուի Վիտոն բրենդի փարիղյան գրասենյակը,միջնադարյան ճարտարապետական լուծումներով համալրված քաղաքին յուրօրինակ և մոդերն տեսք է հաղորդում ։ Շինության կառուցումը ավարտվել է 2014–ին և այն գրեթե ամբողջությամբ պատված է ապակիներով։ Ներսում ամենուրեք կարելի է հանդիպել LVMH-ին պատկանող լուսանկարներ և իրեր։

Շանհայի աշտարակ (Շանհայ, Չինաստան)

Շանհայի աշտարակը, գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքի Պուդուն շրջանում։ Շինության բարձրությունը կազմում է 632 մետր, ընդհանուր մակերեսը 380 հազար մ²։ Երկնաքերի կողքին կանգնած են Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոնը և Ցզին Մա աշտարակը։ 2013 թվականի օգոստոսի 3-ը շենքը կառուցվել է մինչև տանիք։ 2014 թվականին արդեն ավարտվել էին շենքի արտաքին աշխատանքները և ներքին հարդարումը։ 2015 թվականի շինարարության ավարտից հետո այն դարձել է Շանհայի ամենաբարձր շենքը, իր բարձրությամբ առաջինը Չինաստանում և երրորդն ամբողջ աշխարհում Դուբայի ՝ Բուրջ Խալիֆայից (828 մ) և Տոկիոյի երկնային ծառից (634 մ) հետո։

Ապագայի թանգարան (Դուբայ, ԱՄԷ)

Կառույցը իր դռները բացել է 2019 –ին։ Շենքն անվանում են ճարտարապետական հրաշք։ Իր ապշեցուցիչ դիզայնի և առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ այն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ անցյալ տարի National Geographic ամսագրի կողմից ճանաչվելով մոլորակի 14 ամենագեղեցիկ թանգարաններից մեկը: Ընթացիկ տեխնոլոգիական ցուցադրությունը նվիրված է ապագա տիեզերական ճանապարհորդություններին և տիեզերքին, կյանքին, կլիմայի փոփոխությանը և էկոլոգիային, առողջությանը և հոգևորությանը: Ընդհանուր առմամբ, 77 մետր բարձրությամբ 7-հարկանի շենքը զբաղեցնում է 30 000 քմ տարածք, որի հեղինակն էմիրաթցի արվեստագետ Մաթթար բին Լահեջն է, իսկ ճակատային 1024 սալիկները պատրաստել են ռոբոտները։ Բացի այդ, թանգարանը շրջապատված է 80 տեսակի բույսերով զբոսայգիով, որոնց խնամում է խելացի ոռոգման ավտոմատ համակարգը։
Դիտվել է 5459անգամ
Վերջին լուրեր