Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Ապրիլ / 2024 : 15-24

Ինչպե՞ս ստեղծել հաջողակ բիզնես ծրագիր, ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ

Բիզնես մտահաղացումը կարող է երբեմն անիրական թվալ, սակայն այն ծրագրի իրագործման հիմնքն է համարվում։ Որքան հզոր և բարդ է մտահաղացումը, այդքան ավելի մեծ է հաջողության հասնելու շանսերը։ Սակայն ինչ է իրենից ներկայացնում բիզնես գաղափարը և ինչպես է սովորաբար այն ի հայտ գալիս։

Բիզնես մտահաղացումը ծրագրի իրագործման գաղափարն է՝ հավաքագրված և մանրամսն ներկայացված մեկ օրինակի մեջ։ Այն պետք է հստակ ներկայացնի կաղմակերպության ծրագրի կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները, դրա իրագործման ընթացքում հնարավոր կատարվելիք որոշումները և ներդրումները։ Քանի որ բիզնես գաղափարը բաղմաճյուղ է և ընգրկում է աշխատանքաին գրեթե բոլոր ոլորտները, այն հնարավորություն է տալիս կաղմակերպության բոլոր բաճիններին աշխատել միասին՝ հավասարաչափ բաշխելով աշխատանքը։

Սակայն պետք է նշել, որ բիզնես մտահաղացումը և դրա առաքելության սահմանումը տարբեր հասկացողություններ են։ Այն ամենն ինչ նպաստում է այդ ծրագրի միջոցով մեկ այլ մտահաղացման իրագործման առաքելության սահմանում է։ Օրինակ՝ երբ մենք ցանկանում ենք ուենենալ ժամանակակից լուծումներով համալրված, որևէ նպատակի ուղղված հատուկ մի բիզնես ծրագիր դա համարվում է բիզնեսի դեռևս չիրագործված գաղափար։ Սակայն երբ սահմանվում է, որ այդ գաղափարի իրագործումը հանգեցնելու է ընկերության՝ շուկայում առաջադարը դառնալուն, դա արդեն սահմանում է բիզնեսի առաքելությունը։

Ծրագրի ճիշտ իրագործման համար՝ բիզնես գաղափարը պետք է պարունակի հետևյալ հատկանիշները՝


1․ Տեսլական և նպատակներ
Ծրագիրը պետտք է ունենա «վերձնակետ», նպատակ և առաքելություն։ Դրա իրագործման անհնարժեշտությունը և ուղղիները պետք է լինեն հստակ և հասկանալի։

2․ Հավաքական աժեքներ Հավաքական արժեքների սահմանումը օգնում է աշխատակիցներին և մասնագենտերին հստակ հասկանալ, թե ծրագիրն ինչ է նրանից պահանջում և ընդ դրա որոել՝ արդյո՞ք այնհրաժեշտ է դրա իրագործման համար գնալ այս կամ այն քայլին։

3․ Թույլ և ուժեղ կողմեր, հնարավորություններ և սպառնալիքներ Ծրագրի ռիսկայնության գնահատումը մեծ դեր է խաղում, քանի որ այն կարող է օգնել հասկանալու՝ արդյոք ծրագիրը կարդարացնի ներդրողների սպասլեիքները, թե ոչ։ Իսկ թիրախային կողմերի խելամիտ գնահատումը հնարավություն կտա զերծ մնալ հետագա բարդություններից։
4․ Ծրագրի իրագործման եղանակները և ուղղիները Խելամիտ գաղափարը չի կարող ունենալ իրագործման միայն մեկ ուղղի։ Աշխատակիցները և գազափարի հեղինակները պետք է ստեղծեն մի այնպիսի բիզնես, որը հնարավոր կլինի զարգացնել, փոփոխել և զարգացնել տարբեր հասանելի ուղղիներով։

5․ Ունեցած ռեսուրսները և դրանց համապասխանեցումը Եթե ընկերությունը չունեն բավարար միջոցներ, ապա չի կարողանա ստեղծել իրենց իսկ նախընտրած որակի ծրագիր։ Այդ իսկ պատճառով, նախքան գաղափարի հաստատումը, անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալների և ռեսուրսների քանակը, փորձել դրանք համապատասխանեցնել՝ հնարավորինս հաջողված բիզնես ստանալու համար։

6․ Վերլուծություն Նախորդ կետերում թվարկված ռիսկերից, ֆինանսական անբավարարությունից և ծրագրի ձախողումից խուսափելու համար հատկանշական է, որ բիզնես գաղափարն ունենա կետերի և տվյալների ամբղջական վերլուծություն։ Հաշվի առնվեն նախկինում ստեղծված մնամ գգազափարները, դրանց իրագործման ուղղիները և առդյունավետությունը, ռիստերը և այլն։ Դա նաև հնարավորինս կհեշտացնի աշխատակիցների գործը՝ տալով հավաքական և հավաստի տվյալների ամբողջություն։


Անշուտ, թվարված կետերին անհրաժեշտ է ավելացնել նաև աշխատասիրություն, թմային աշխատանք, կրեատիվություն և անսահման սեր աշխատանքի նկատմամբ։ Առանց այս հատկանիշների անհնար կլինի ստեղծել մի բիզնես, որ կկարողանա գոհացնել ոչ՛ միայն ղեկավարներին, այլև հաճախորդների։
Դիտվել է 7503անգամ
Վերջին լուրեր