26 / Ապրիլ / 2024 : 15-55

Բիզնես գաղափարներ, որոնք ծնվել են ավտոտնակում և գրավել աշխարը

Գաղափարից բիզնես ստանալը թեև բարդ, բայց հնարավոր երևույթ է և երբեմն էլ կարող է գերազանցել ստեղծողների սպասելիքները։ Դրա իրագործման համար ահնրաժեշտ է ունենալ անսահման հավատ, աշխատասիրություն և թիմային աշխատանք։ Yelaket.am-ը ներկայացնում է աշխարհահռչակ 5 բիզնեսներ, որոնք, ստեղծվելով ավտոտնակում, իրագործվել և հասել են հսկայական հաջողության։

Microsoft

Բիլ Գեյթսն ու Փոլ Ալենը 1975թ․ ավտոտնակում հիմնեցին ապագա Microsoft ընկերությունը։ Հենց այդ նույն ավտոտնակում նրանք IBM-ի համար լիցենզավորեցին իրենց առաջին օպերացիոն համակարգը 80,000 ԱՄՆ դոլարով։ Ավելի ուշ նրանք ստեղծեցին Windows օպերացիոն համակարգը, որը մինչ օրս դոմինանտ է շուկայում։Մանկության ընկերներ Փոլ Ալենը և Բիլ Գեյթսը, ովքեր հետաքրքրվում էին համակարգչային ծրագրավորմամբ, փորձեցին ստեղծել հաջողակ բիզնես՝ օգտագործելով իրենց ընդհանուր հմտությունները։ 1972 թվականին նրանք հիմնեցին իրենց առաջին ընկերությունը՝ Թրեֆ-օ-Դեթա (Traf-O-Data) անունով, որն առաջարկում էր ավտոմոբիլային երթևեկության տվյալները վերլուծող տարրական համակարգիչ։ Այնուհետ Ալլենը սկսեց հաշվողական գիտություն սովորել Վաշինգտոնի համալսարանում, սակայն հետագայում կիսատ թողեց՝ Հոնիվոլում աշխատելու համար։ Գեյթսը ընդունվեց Հարվարդի համալսարան։

Google

Ոլորտի հսկան նույնպես ծնվել է ավտոտնակում՝ 1998թ․ ամռանը, Ստենֆորդյան համալսարանի երկու ուսանողների՝ Լարի Փեյջի ու Սերգեյ Բրինի կողմից։ Նրանք սկսեցին աշխատել Google-ի ստեղծման գաղափարի վրա նպատակ ունենալով ստեղծելու համաշխարհային տեղեկատվության հավաքագրման վայր, որը կավելացներ համացանցի հասանելիության ու օգտակարության մակարդակը։ Այսօր ամբողջ աշխարհում Google-ն ունի ավելի քան 10,000 աշխատող։ Գնահատվում է, որ Գուգլը ամբողջ աշխարհում օգտագործում է ավելի քան մեկ միլիոն տվյալների կենտրոններ (2007 թվականի տվյալներով)։ Այն օրական մշակում է ավելի քան մեկ միլիարդ որոնման հարցում և օգտատերերի կողմից գեներացված մոտավորապես 24 պետաբայտ տվյալ։ 2013 թվականին դեկտեմբերին Alexa կայքի տվյալներով google.com կայքը աշխարհի ամենահաճախվող կայքն է։ Տարբեր լեզուներով Գուգլի այլ կայքեր նույնպես տեղ են գտել առաջին հարյուր կայքերի ցանկում, ինչպես նաև Գուգլին պատխանող YouTube–ը և Blogger–ը։

Amazon

Amazon֊ի պատմությունը սկսվել է 1994թ․, երբ Ջեֆ Բեզոսը ավտոտնակը վերածեց գրախանութի՝ դնելով մի քանի ինքնաշեն համակարգիչ։ Ծրագիրը հիմնադրի հետ միասին զարգացնում էին Սիլիկոնյան հովտից մի քանի տաղանդավոր ծրագրավորողներ։ 1995թ. եղան առաջին պատվերները: Բեզոսի հաջողության գաղափարախոսությունն է․ «Բիզնեսում կարող եք կենտրոնանալ հաճախորդների և մրցակիցների վրա։ Նրանք, ովքեր կենտրոնանում են միայն մրցակիցների վրա, կորցնում են նախաձեռնությունը»։ 1999 թ. «Time» ամսագիրը Բեզոսին հռչակեց տարվա մարդ։Ամազոնի ապրանքատեսականին ընդգրկում է մեդիա (գրքեր, DVD սկավառակներ, երաժշտական CD սկավառակներ, ծրագրեր, VHS երիզներ), հագուստ, մանկական իրեր, կենցաղային տեխնիկա, կոսմետիկա, գուրմանների սնունդ, նպարեղեն, անձնական խնամքի միջոցներ, արդյունաբերական և գիտական պարագաներ, խոհանոցային պարագաներ, զարդեր, ժամացույցներ, սիզամարգերի և այգիների պարագաներ, երաժշտական գործիքներ, սպորտային ապրանքներ, գործիքներ, խաղալիքներ և խաղեր։

Nike

Nike (կոչվել է նաև Blue Ribbon Sport ) ստեղծվել է ուսանող-վազորդի և նրա մարզիչի կողմից։ Վերջիններիս բիզնես գաղափարը շատ պարզ էր․ նրանցից յուրաքանչյուրը, ներդնելով 500-ական ԱՄՆ դոլար, գնեցին 300 զույգ ասիական արտադրության սպորտային կոշիկներ և վերավաճառեցին իրենց բրենդի անվան տակ։ Ի դեպ, նախնական էտապում ընկերությունն իրեն չէր կարող թույլ տալ ավտոտնակի վարձույթ և առևտուրն արվում էր ավտոմեքենայի բեռնախցիկից։Ընկերության բրենդը գնահատվում է $ 10.7 միլիարդ և համարվում է ամենաթանկը մարզական ինդուստրիայում։. 2013 թ. սեպտեմբերի 20-ից մտնում է Դոու-Ջոնսի արդյունաբերական ինդեքսի մեջ։ 2007 թվականին ընկերության եկամուտը գերազանցել է 16 միլիարդ դոլարը, իսկ 2012 թվականի տվյալներով Նայքը ամբողջ աշխարհում ունեցել է ավելի քան 44 հազար աշխատող։

Apple

Apple-ը ներկա պահին աշխարհում ամենահզոր տեխնոլոգիական ընկերություններից է, որը ստեղծվել է Սթիվ Ջոբսի հոր ավտոտնակում։ Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը 1976թ․ հենց այդ ավտոտնակում 30 օրում ձեռքով հավաքեցին 50 համակարգիչ և վաճառեցին դրանք 500 ԱՄՆ դոլարով՝ այդպես էլ ամեն ինչ սկսելով։ 1978 թ. արդեն ստեղծվեց Apple II համակարգիչը։ Այսօր գրեթե 1մլրդ․ մարդ օգտվում է Apple-ից։ Չնայած այս հաջողությանը՝ Apple-ն իր պատմության ընթացքում՝ ծնված օրից ի վեր, զերծ չի մնացել վերելքներից և վայրէջքներից։Այժմ ընդունված է համարել, որ հենց «Apple II»-ը մեկընդմիշտ լայն ճանապարհ բացեց նոր արդյունաբերության՝ անհատական համակարգիչների արտադրության առջև։
Դիտվել է 5533անգամ
Վերջին լուրեր