02 / Մայիս / 2024 : 15-33

3 ամենաերիտասարդ գործարարները, ովքեր հաջողության են հասել իրենց տաղանդի շնորհիվ

Անկախ տարիքից և կարողություններից՝ ցանկացած փոքրիկ մտահաղացում և տաղանդ կարող է հաջողակ բիզնես ստեղծել։ Աշխարհում շատ են երիտասարդ գործարարները, սակայն նրանցից մի քանիսն են սկսել իրենց բիզնեսը մինչև անգամ դեռահաս դառնալը։
Yelaket.am-ը ներկայացնում է 3 ամենաերիտասարդ գործարարներին, ովքեր կառուցել են իրենց բիզնեսը գործի դնելով սեփական ունակությունները։

Միկաիլա Ուլմեր

Տեխասում ապրող 20-ամյա Միկաիլա Ուլմերը սկսել է իր բիզնեսը դեռևս 4 տարեկանում՝ իրենց առանձնատնից վաճառելով իր տատիկի բաղադրատոմսով պատրաստված լիմոնադները։ Դրանք այնքան դուր եկան գնորդներին, որ շուտով աղջնակը սկսեց վաճառել իր արտադրանքը նաև թաղամասի սրճարաններում։ «Ես և մեղուների լիմոնադը» անվանումը կրող այս փոքրիկ բիզնեսը Միկալիային դարձրեց աշխարհի ամենաերիտասարդ գործարարը և շուտով նա առաջարկներ ստացավ նույնիսկ վաճառելու իր բաժնետոմսերի մի մասը։ Ստացված շահույթը երիտասարդ գործարարը նվիրաբերում էր մեղվաբնորի պահպանմանը։

Մոզիահ Բրիջ

Մոզիահ Բրիջը «Mo’s bows»-ի հիմնադիրն ու գլխավոր մոդելավորողն է, ով 9 տարեկանից սկսած սեփական ձեռքերով պատրաստել վաճառել է փողկապներ։ Բիզնեսի հաջողությունը բերեց հեղինակին ոչ միայն ահռելի շահույթ, այլև մեծ համբավ՝ հնարավորություն տալով նրան մասնակցելու ամերիկյան մի շարք հեռուստահաղորդումների։

Լոգան Գուլեֆ

Լոգան Գուլեֆը ամերիկյան «Masterchef Junior» հազորդման հաղթողն է և մինչ այժմ էլ համարվում է ամենահաջողակ խոհարարներից մեկը։ Նա ոչ միայն ունի իր խոհարարական շքեղ ընկերությունը, այլ նաև վարում է բլոգ սոցիալական ցանցերում՝ ցուցդրելով մի արդ ուտեստների բաղադրատոմսեր։ Նրա շահույթը կազմում էր 9 միլիոն դոլար՝ դարձնելով Լոգան Գուլեֆին ամենաերիտասարդ միլիոնատեր ձեռնարկատերերից մեկը։
Դիտվել է 4171անգամ
Վերջին լուրեր