Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մայիս / 2024 : 15-33

Ի՞նչ է կրիպտոարժույթը և ինչպե՞ս զերծ մնալ խարդախություններից

Կրիպտոարժույթը մեր օրերում արժույթի ամենատարածված տեսակներից է, սակայն այն չափազանց ռիսկային և անկայուն է։ Ի տարբերություն այլ արժույթների, ինչպիսին է օրինակՀՀ դրամը, ԱՄՆ դոլարը, եվրոն, այն ստեղծվում է տարբեր անհատների կողմից և մինչև օրս չի վերահսկվում և կարգավորվում պետության կողմից: Այն հիմնականում օգտագործվում է առցանց հարթակում գործարքներ կատարելու, գնումների և վաճառքի համար։ Կրիպտոարժույթի միջոցով հարստանալը բավականին հեշտ է, սակայն վտանգավոր է, քանի որ այս գումարի տեսակը չի պատկանում որևէ մեկին կամ կառավարվում պետության կողմից՝ այն կարող է ուռճացվել, կեղծվել, կրկնապատկվել և վերջում հանգեցնել խաբեությունների և սնանկության։ 2008-2009 թթ. ֆինանսական ճգնաժամի պատճառներից մեկը ֆինանսական ակտիվներն իրենց իրական արժեքից ավելի գերագնահատված լինելն էր:


Շատ երկրներում, օրինակ՝ Եգիպտոսում, Չինաստանում, Քաթարում և մի շարք այլ երկրներում արժույթի այս տեսակն արգելափակված է և անօրինական։ Սակայն կան երկրներ, ինչպիսիք են Կանադան, ԱՄՆ-ն, Գերմանիան և Ճապոնիան, որտեղ ընդունված է որպես արժույթ օգտագործել վիրտուալ փողի այս տեսսակը։ Հայաստանում կրիպտոարժույթները չեն վերահսկվում Կենտրոնական բանկի կողմից: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացնում են, որ հայտարարատու անձանց կրիպտոհաշիվների ու դրանցով կատարվող գործարքների վերահսկողության համար գործիքներն ու մեխանիզմները խիստ սահմանափակ են, իսկ էլեկտրոնային հաշիվների վերահսկողությունը թերի է։ Ինչպե՞ս զերծ մնալ խարդախություններից
Հրաժարվեք ենթադրյալ «ներդրումային մենեջերների» առաջարկներից: Այս խաբեբաներն ասում են, որ կարող են օգնել ձեզ մեծացնել ձեր գումարը, եթե նրանց տրամադրեք ձեր գնած կրիպտոարժույթը: Բայց երբ մուտք գործեք նրանց բացած «ներդրումային հաշիվ», կտեսնեք, որ չեք կարող հանել ձեր գումարը, մինչև վճարներ չվճարեք Մի հավատացեք խաբեբաների՝ ձեզ «անվճար» գումար տրամադրելու առաջարկներից։ Նախքան ներդրումներ կատարելը կամ աշխատանքի դիմելը, կատարեք ձեր հետազոտությունը: Առցանց փնտրեք ընկերության անվանումը և կրիպտոարժույթի անվանումը, գումարած այնպիսի բառեր, ինչպիսիք են «վերանայում», «խաբեություն» կամ «բողոք» և տեսեք, թե ինչ են ասում մյուսները: Շանտաժի ենթարկվելու դեպքում ահապաղ դիմեք ՀԴԲ-ին։ Խաբեբաները հաճախ նամակներ են ուղարկում, որտեղ ասվում է, որ ունեն ձեր լուսանկարները, տեսանյութերը կամ անձնական տեղեկությունները: Այնուհետև նրանք սպառնում են հրապարակել այն, եթե չվճարեք նրանց կրիպտոարժույթով: Մի արեք դա:

Դիտվել է 9532անգամ
Վերջին լուրեր