Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մայիս / 2024 : 16-21

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 100 միլիոն դոլարի ֆինանսավորում

2024 թվականի մայիսի 6-ին Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 միլիոն դոլարի ֆինանսավորում տնտեսական վերափոխումների աջակցության համար։

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը (EFSD) 9 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից։ EFSD-ի նպատակներն են նպաստել Հիմնադրամի անդամ երկրներում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև նրանց կայուն զարգացմանը:

Կազմակերպության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տրամադրվող միջոցները կուղղվեն 2024 թվականին բյուջեի աջակցությանը և տրամադրվում են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքներով։ Ծրագիրը ներառելու է տնտեսական աճի ներուժի բարձրացման, աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման միջոցառումների իրականացման ծրագրեր։
Դիտվել է 4509անգամ
Վերջին լուրեր