Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Մայիս / 2024 : 15-16

Սթիվ Ջոբսի մտահաղացումները, որոնք այդպես էլ չեն իրագործվել․

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մահից հետո, նրա անվան և գործունեության շուրջ սկսեցին շատ վարկածներ պտտվել, գաղափարներ, որոնք ստեղծվել էին նրա կողմից, բայց ինչ-ինչ պատճառներով իրականություն չէին դարձել։ Apple-ի ստեղծման և զարգացման վրա նրա ունեցած ազդեցությունը շարունակում էր մնալ անգամ Ջոբսի մահից հետո։ Yelaket.am-ը ներկայացնում է Սթիվ Ջոբսի մի քանի մտահաղացումներ, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին և մնացին միայն ընկերության արխիվներում։ IPhone 5

Երբ Apple-ը թողարկեց իր նոր IPhone 4S-ը, այն հանրության կողմից այդքան էլ մեծ հավանության չարժանացավ, քանի որ իր դիզայնով և ֆունկցիոնալությամբ այն գրեթե ոչնչով չէր տարբերվուն նախկից մոդելից։ Սակայն այդ ընդհացքում Սթիվ Ջոբսը արդեն իսկ նախագծել և պատրաստվում էր թողարկել ամբողջովին նոր դիզայնով և կարողություններով IPhone 5-ը, որ ունենալու էր ամբողջական եկրան, չէր ունենալու միացման կամ կառավարման կոճակներ և թեղարկվելու էր միանգամից մի քանի տարբեր, վառ ու տարբերվող գույներով։ Բայց Սթիվ Ջոբսի այս հանճարեղ մոդելը որոշ ժամանակ անց չեղարկվեց, քանի որ դրա մարդկոցի աշխատանքի հետ առաջացել էին մի շարք տեխնիկական խնդիրներ։

Ջոբսը ուներ նոր սերնդի հեռուստացույց ստեղծելու ծրագիր

Իր մահից ամիսներ առաջ Ջոբսը պատմել էր, որ ցանկանում է հեղափոխել հեռուստատեսության աշխարհը՝ ստեղծելով այնպիսի մոդելի հեռուստացույց, որը iCloud-ի միջոցով կապված կլիներ Apple-ի բոլոր սարքավորումների հետ և կունենար նույն ֆունկցիոնալությունը ինչ Apple հեռախոսները: Որոշ ժամանակ հետո, նա հայտարեց, որ գտել է իր նախագծած համակարգիչը ստեղծելու ուղղին, սակայն նրա գաղափարները մասամբ իրականացան միայն Ջոբսի մահից հետո։
Նա նախագծել էր Apple-I 4 տարվա ծրագիրը

Ջոբսի մահից հետո, ուսումնասիրելով նրա ծրագրերը և պլանները, համահիմնադիրները հասկացան, որ ոլորտի հսկան արդեն սկ ուներ տասյնակ ծրագրեր ընկերության մոտակա 4 տարիների համար։ Տվյալների ամբողջ բազան պահպանվում է Apple-ի արխիվում, սակայն հայտնի չէ, թե այդ նախագծերից քանիսն են իրագործվել և մինչ օրս կրում Սթիվ Ջոբսի գաղափարները։
Դիտվել է 3322անգամ
Վերջին լուրեր