15 / Մայիս / 2024 : 16-37
Ինչպե՞ս պահպանել բիզնես տվյալները RedLine վնասաբեր ծրագրից
2023-ին աշխարհում
ստիլերների կողմից գրոհի ենթարկված սարքերի 55%-ը վարակվել է RedLine վնասաբեր
ծրագրով ։ Ստիլերը վնասաբեր ԾԱ-ի տեսակ է, որն
օգտագործվում է տեղեկատվություն, օրինակ, մուտքանուններ և գաղտնաբառեր գողանալու
համար։
Kaspersky Digital Footprint
Intelligence-ի փորձագետների վերլուծության մեջ
օգտագործվել են տվյալներ, որոնք ստացվել են դեռևս 2020-2023-ին darkweb-ում
վաճառված կամ ազատորեն տարածված տվյալների բազայից:
«Կասպերսկի» ընկերությունը նշում է, որ RedLine-ը
կիբեռանվտանգության փորձագետներին հայտնի է արդեն 4 տարի: Ահռելի վնաս հասցնող այս
ծրագիրը թույլ է տալիս գողանալ մուտքանուններ, գաղտնաբառեր, cookie-ներ, բանկային
քարտերի և կրիպտոդրամապանակների տվյալներ, ներբեռնել և գործարկել կողմնակի
ծրագրեր: RedLine-ը տարածվում է նաև վնասաբեր սպամ առաքումների և հավելյալ
ներբեռնիչների միջոցով։
2020-2023-ին RedLine-ն օգտագործվել է ստիլերների կողմից սարքերի
վարակման դեպքերի 51%-ում: Այդպիսի վնասաբեր ծրագրեր են նաև Vidar-ը, որը ունի
վարակման 17% և Raccoon-ը՝ մոտ 12%:
«Lumma
ստիլերը հայտնվել է 2022-ին և տարածում գտել 2023-ին այն պատճառով, որ
չարագործներին հասանելի է դարձել «Վնասաբեր ԾԱ-ն որպես ծառայություն» մոդելի
միջոցով։ Սա նշանակում է, որ այն մարդը, ով նույնիսկ չունի առաջադեմ տեխնիկական
հմտություններ, կարող է որոշակի վճարի դիմաց հասանելիություն ստանալ ծրագրին և
օգտագործել այն գրոհներ իրականացնելու համար։ Առաջին հերթին, Lumma-ն
նախատեսված է հաշվառման տվյալների և այդ թվում կրիպտոարժույթի դրամապանակներից այլ
տեղեկատվություն գողանալու համար: Սովորաբար, այս վնասաբեր ԾԱ-ն տարածվում է
էլ. փոստի, YouTube-ի և Discord-ում սպամի արշավների միջոցով»,- մեկնաբանում է
Kaspersky Digital Footprint Intelligence-ի փորձագետ Սերգեյ Շչերբելը։
Տվյալները, որոնք գողանում են
ստիլերները, կարող են վաճառվել ստվերային հարթակներում՝լուրջ
սպառնալիք տեղծելով ինչպես օգտատերերի, այնպես էլ բիզնեսի կիբեռանվտանգության
համար: Այս խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար «Կասպերսկի» ընկերությունն
ստեղծել է ռեսուրս, որը հնարավորություն կտա խոշոր կաղմակերպություններին թողնել ընկերության թիմի միջոցով իրենց սարքերի և
վեբ-հավելվածների կորպորատիվ հաշվառման տվյալների կոտրման փաստի առկայությունը
ստուգելու հայտ:
Դիտվել է
4388անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...


