Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մայիս / 2024 : 16-14

Android 15-ը ունի նոր գործառույթ․եթե հեռախոսըգողանան այն ավտոմատ կկողպի այն

Google-ը թողարկել է Android 15 օպերացիոն համակարգի երկրորդ բետա տարբերակը, որը ներառում է անվտանգության բազմաթիվ նոր գործառույթներ։ Դրանցից մեկի շնորհիվ սմարթֆոնի էկրանն անմիջապես կողպվում է, երբ օգտատիրոջից գողանում կամ նրա ձեռքից խլում են սմարթֆոնը։
Android 15-ի անվտանգության որոշ նոր գործառույթներ հետագայում կհայտնվեն նաև Android-ի հին տարբերակներում՝ դրանք հասանելի դարձնելով օգտատերերի ավելի մեծ զանգվածի:
Theft Detection կոչվող նոր գործառույթը ճանաչում է բջջային սարքի անսովոր և հանկարծակի շարժումները, ինչը կարող է վկայել այն մասին, որ ինչ-որ մեկը խլում է հեռախոսը օգտատիրոջ ձեռքից: Որպեսզի պոտենցիալ չարագործը չկարողանա հասանելիություն ստանալ սարքի տվյալներին, էկրանն ավտոմատ կերպով կողպվում է, իսկ համակարգը հետևում է, թե արդյոք սարքը հեռակառավարման միջոցով փորձում են կոտրել և եթե այո, ապա ավտոմատ անջատում է այն ցանցից: Android-ը նաև ներկայացվում է անվտանգության նոր գործառույթ՝ Private Space: Այն թույլ է տալիս հավելվածներն ու տվյալները տեղադրել սմարթֆոնի առանձին` թաքնված տարածքում, որը կարող է կողպվել PIN կոդով: Google-ը նաև ավելացրել է սարքը պարտադրված կերպով վերագործարկելու և գործարանային կարգավորումների վիճակի բերելու դեմ պաշտպանության միջոց: Այս դեպքում համակարգը հաջորդ կարգավորման ժամանակ կպահանջի մուտքագրել սմարթֆոնի սեփականատիրոջ տվյալները (անուն, ծածկագիր և այլն)։
Դիտվել է 7117անգամ
Վերջին լուրեր