22 / Մայիս / 2024 : 16-56
«Ո՛չ հրուշակագործ դարձա, ո՛չ չմշկավազքի չեմպիոն, ո՛չ էլ գազան վարժեցնող, բայց արտիստ դարձա»․ Շառլ Ազնավուր
Այսօր՝ մայիսի 22-ին, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը 100-րդ տարեդարձն է, որի կապակցությամբ աշխարհի մի շարք երկրներում իրականացվում են հիշատակի օրեր, համերգներ և միջոցառումներ։Ազնավուրը շատ է խոսել իր կյանքի մասին և մեզ հայտնի են շատ դրվագներ թե մեծ արտիստի մանկությունից և թե պատանեկությունից։
Yelaket.am-ը կիսվում է Շառլ Ազնավուրի կյանքի մի քանի դրվագներով։
Ուզում էի գաղութարարի սաղավարտ հագնել ու գնալ կռվել աֆրիկյան բանակում։ Ուզեցի հրուշակագործ դառնալ, երբ մեր հարևան հունգարացի Ջուազը կրեմ պատրաստել սովորեցրեց ինձ։ Ուզում էի անիվավոր չմշկավազքի չեմպիոն դառնալ, բայց երբ իմ շանը սովորեցրի պարզել թաթն ու գդալից կաթ խմել, միտքս փոխեցի, որոշեցի գազան վարժեցնող դառնալ։
Այդպես էլ հայրս գաղութարարի սաղավարտ չգնեց ինձ համար, և ռազմատենչությունս էլ աստիճանաբար չքացավ։ Ո՛չ հրուշակագործ դարձա, ո՛չ չմշկավազքի չեմպիոն, ո՛չ էլ գազան վարժեցնող։ Բայց արտիստ դարձա։
Հայրս բարեսիրտ մարդ էր։ Ուրախ բնավորություն ուներ․ պաշտում էր երաժշտությունը, խելագարվում էր տանգոյի համար ու անթիվ գիշերներ էր անցկացնում գինետներում ու խաղատներում։
Իշխանավայել թեյափողերը, հրավերքները, այցելությունները մեծ ժողովրդականություն էին բերում նրան։ Ու երբ ինչ-որ մի երգ շատ էր հավանում, փող էր տալիս, նորից պատվիրում։ Ի վերջո, մեծ գումար տալով՝ գնում էր այդ երգի նոտաներն ու տուն բերում։
Հայրս իր ամեն ինչը կիսում էր մեզ հետ՝ շատախոսությունները, սնունդը, վշտերը և ուրախությունները։ Երբ գիշերներն ուշ էր վերադառնում, բոլորիս զարթնեցնում էր, Աիդային նստեցնում դաշնամուրի մոտ, և ընտանյոք ձայններս գլուխներս գցած՝ երգում էինք նրա սիրած երգերը։ Հետո մայրս էր նստում դաշնամուրի մոտ, նվագում-երգում էր։ Իհարկե, մեր հաճախակի «աղմուկ-աղաղակները» հարևաններին դուր չէին գալիս, բայց մենք հո չէինք կարող բոլորին դուր գալ։
Ահա թե ինչու Աիդան ու ես շատ երգեր գիտեինք, որոնք կատարում էինք հայկական հավաքույթներում։ Աիդան երգում էր, ես պարում էի, իսկ հայրս հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի երգերն էր երգում ու լացացնում հայ գաղթականներով լի դահլիճը։
Աիդան ու ես մեր ելույթների համար փող չէինք ստանում, պարզապես պրակտիկա էինք անցկացնում ծանրակշիռ մի հասարակության առաջ, որը մեզ տաղանդավոր էր համարում, քանի որ հանդիսատեսը, ինչպես և մենք, հայ էր»։ Ազնավուրը իտալական ռեստորան ուներ։ Սա յուրահատուկ տուրք էր ընտանեկան ավանդույթներին։ Նրա հորը պատկանող «Կովկաս» ռեստորանում ժամանակին հավաքվում էին ռուս եւ հայ գաղթականների, ինչպես նար փարիզյան մտավորականության կոլորիտը՝ այստեղ ընթրելու էր գալիս Թիֆլիսի հայկական թատրոնի դերասան Աշո Շահաթունին, որը Ֆրանսիայում դարձել էր համր կինոների աստղ, ֆրանսիացի հեռուստադիտողների սիրելի Իվան Մոզժուխինը եւ հայտնի հայ–ֆրանսիական ծագմամբ ռեժիսոր Ժորժ Պիտոեւը։
«Ես միշտ ձգտել եւ ձգտում եմ դեպի իմ հանդիսատեսը, լեզուներ եմ սովորում, փնտրում եմ թարգմանիչներ։ Ես կարծում եմ, որ արտիստն իր հանդիսատեսի հետ պետք է իր լեզվով խոսի։ Սա է պատճառը, որ ես 7 լեզվով եմ երգում եւ փորձում եմ բեմից հանդիսատեսի լեզվով խոսել։ Այս տարի ես սկսել եմ ճապոներեն սովորել»։ «Ես շատ գրքեր եմ կարդացել իմ կյանքում եւ դրանցից յուրաքանչյուրն ինչ-որ ազդեցություն ունեցել է ինձ վրա, այդ պատճառով դժվար է մեկն առանձնացնել։ Բայց ես կարող եմ նշել մի գիրք, որ հետպատերազմյան շրջանում առաջիններից էր եւ գրված էր բոլորովին նոր ոճով։ Այդ ժամանակ դա հեղափոխություն էր, եւ այդ գիրքը մնացել է իմ հիշողության մեջ, ի դեպ, այն մինչեւ հիմա իմ գրապահարանում դրված է։ Գրքի անունն է «Ուղեւորություն դեպի գիշերվա ավարտ»։
Դիտվել է
3206անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...