Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Մայիս / 2024 : 15-31

Բիզնես էթիկա․ վարվելակերպի կաննոններ բիզնեսում, որոնց անհրաժեշտ է հետևել

Բիզնես էթիկան, որը հայտնի է նաև որպես գործարար կամ կորպորատիվ էթիկա, կիրառական կամ մասնագիտական էթիկայի տեսակ է, որը վերլուծում է բարոյական սկզբունքներն ու խնդիրները, որոնք կարող են ծագել գործարար միջավայրում։ Այն կիրառվում է գործարար վարքագծի բոլոր ոլորտներում և վերաբերում է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների վարքագծին։ Դրանց բնորոշ նորմերը, արժեքները, բարոյական և ոչ բարոյական մեթոդները կիրառվում են բիզնեսը կառավարելու համար և օգնում է ընկերությանը առավել սերտ կապ պահպանել իրենց հետաքրքրված կողմերի միջև։

Բիզնես էթիկայի նկատմամաբ հետաքրքրությունն առավել սկսել է արտահայտվել 1980-ից 1990-ական թվականներին ինչպես խոշոր կորպորացիաներում, այնպես էլ գիտական շրջանակներում։ Օրինակ, շատ խոշոր կազմակերպություններ այսօր ներկայացնում են իրենց ոչ տնտեսական արժեքների նկատմամբ հետաքրքրվածությունը էթիկայի կաննների և սոցիալական պատասխանատվության անունների ներքո։
Անձնական ու բիզնես էթիկան փոխկապակցված են: Քանի որ անձերն են ստեղծում բիզնես էթիկան, բիզնեսներն իրենց քայլերով հետագայում օրինակ են ծառայում անձերի վարքագծի համար: Բիզնես էթիկան ունի երկու տարատեսակ՝ նորմատիվ բիզնես էթիկա և նկարագրողական բիզնես էթիկա։ Որպես կորպորատիվ գործունեություն և պրոֆեսիոնալ մասնագիտացում՝ ոլորտը, առաջին հերթին, համարվում է նորմատիվ։ Գիտնականները, փորձելով հասկանալ գործարար վարքագիծը, կիրառում են նկարագրողական մեթոդներ։ Բիզնես էթիկայի հետ կապված խնդիրների ոլորտն ու քանակը ներկայացվում է առավելագույն շահույթի ձգտելու և ոչ տնտեսական խնդիրների փոխազդեցության միջոցով։

Բիզնես էթիկայի հիմնական ուղղություններն են՝


1. Պատասխանատվություն

Պետք է պատասխանատու լինել մեր կայացրած կամ չկայացրած որոշումների, ինչպես նաև կատարած և չկատարած գործողությունների և դրանց հետևանքների համար։

2. Հարգանք

Բարձր հարգանքի ցուցաբերել ինքներս մեզ, մյուսներին և մեզ վստահված ռեսուրսներին՝ մարդիկ, փող, հեղինակություն, ուրիշների անվտանգություն և բնության կամ շրջակա միջավայրի ռեսուրսները: Այստեղ կարևոր է նաև տարբեր տեսակետների նկատմամբ հարգանքը։

3. Արդարություն

Ցանկացած իրավիճակում կայացնել որոշումներ և գործել անկողմնակալ և օբյեկտիվ:

4. Ազնվություն

Ունակ լինել հասկանալու ճշմարտությունը և ճշմարիտ գործելու՝ ինչպես մեր հաղորդակցության, այնպես էլ մեր գործողությունների մեջ:

Որքան մեծ է բիզնեսը, այնքան մեծ է հասարակության հետաքրքրությունը դրա նկատմամբ, արդյունքում` նաև էթիկայի սահմաններում գործելու անհրաժեշտությունը: Բիզնես էթիկայի կանոններին չհետևելը կարող է թանկ արժենալ ընկերությունների համար։ Այն կարող է հանգեցնել աշխատակիցների վստահության կորստի, գործընկերների հետ փոխհարաբերություններ վատթարացման, հեղինակության անկման և իհարկե այս ամենին ուղեկցված ֆինանսական մեծ կորուստներով: Ոչ էթիկական վարքագիծը դառնում է բիզնես սկանդալների պտճառ՝ միանգամից անդրադառնալով ընկերության վրա և կտրուկ նվազեցնելով դրա բաժնետոմսերի արժեքը:

1911թ. Հենրի Ֆորդը` ցանկանալով կրճատել արտադրվող մեքենայի արժեքը 11$-ով, սկսեց թողարկել առանց անվտանգության ապահովման մեքենաներ։ Արդյունքում նա կրեց ավելի քան 250 մլն. դոլարի կորուստ` ընդամենը խախտելով բիզնես էթիկայի կանոնները` հանուն թվացյալ կարճատև շահույթի։ Ադամ Սմիթն ասում էր. «Նույն առևտրի մարդիկ հազվադեպ են հանդիպում միմյանց, նույնիսկ ուրախանալու և զվարճանալու համար, սակայն զրույցն ավարտվում է ընդդեմ հանրության կամ գները բարձրացնելու որոշակի միտմամբ» :
Կառավարությունները օգտագործում են օրենքներն ու կանոնները բիզնես վարքագիծը կարգավորելու համար միայն այնտեղ, որտեղից նրանք օգուտ կարող են ստանալ։ Էթիկան անուղղակիորեն կարգավորում է վարքագծի այն ոլորտները, որոնք դուրս են մնում կառավարության վերահսկողությունից։

Համաձայն Բիզնես էթիկայի ամսագրի՝ «"Բարոյական վարքածի վերահսկողությունը ամենատարածված և համալիր խնդիրներից մեկն է, որ այսօր հանիդպում է բիզնեսում"»:
Դիտվել է 5871անգամ
Վերջին լուրեր