28 / Մայիս / 2024 : 15-48
Հաջողված ստարտափ սկսելու աշխարհի լավագույն 10 քաղաքները
Հիմնադիրներով և տեխնոլոգիական բարձր մասնագիտացում ունեցող ցանցերի խումբը ստարտափ էկոհամակարգը խթանող կարևոր բաղադրիչ է: Որպես աճի շարժիչներ, այս տեխնոլոգիական խմբերը ընդլայնվում են համաշխարհային մասշտաբով: Չնայած նրան, որ աշխարհի առաջատար ստարտափ քաղաքները
կենտրոնացած են
հիմնականում ԱՄՆ-ում, որոշ քաղաքներ, ինչպիսիք են Պեկինը և Սեուլը, գնալով ավելի մեծ տարածում են գտնում՝ կենտրոնանալով տեխնոլոգիական առաջընթացի վրա և խթանելով նորարարությունը:
Հաշվի առնելով քաղաքներում ստարտափների տարածվածությունը,
դրանց ունեցած կապիտալը, արտադրանքը և արդյունավետությունը՝ կազմվել է աշխարհի
ամենաշատ ստարտափեր ունեցող քաղաքների ցուցակը։
Վարկանիշում առաջատարն է Սան Ֆրանցիսկոն՝ վեց տարվա ընթացքում ներգրավելով 427,6
միլիարդ դոլար կապիտալ:
Չնայած ֆինանսավորման
դժվարին իրավիճակին, կնքվել է մոտ
20,000 գործարք, ինչը ընդգծում է ընկերության ահռելի ավանդը տեխնոլոգիական ստարտափների գործարկման գործում: Թե՛ OpenAI-ը, և
թե՛ Anthropic-ը գտնվում են Սան Փրանցիսկոյում։ 2023-ին 11,812 ստարտափ
հիմնվել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում, որոնք կազմում են Ամերիկայի
ստարտափների մոտ 20%-ը: Հաջորդ կենտրոնը Նյու Յորք քաղաքն է՝ 179,9 միլիարդ դոլար կապիտալով։ Cryptocurrency
և Hugging Face մեքենայական ուսուցման ընկերությունների ստարտափները ստեղծվել են հենց
Նյու Յորքում։
ԱՄՆ-ից դուրս առաջատար է Պեկինը, որտեղ գտնվում է
TikTok-ի մայր ընկերությունը՝ ByteDance-ը՝ աշխարհի ամենաթանկ մասնավոր
ընկերություններից մեկը:
Չինաստանում ստարտափների ֆինանսավորման մեծ մասը ստացվում է
պետական միջոցներից: Դրանք մեծապես կենտրոնանում են «կոշտ տեխնոլոգիաների» վրա,
ինչպիսիք են կիսահաղորդիչներ արտադրողները և էլեկտրական մեքենաների
ընկերությունները, որոնք համահունչ են կառավարության ռազմավարական երկարաժամկետ
նպատակներին:
Մեկ այլ տեխնոլոգիական կենտրոն է Սինգապուր
քաղաքը, որը մեկ շնչի հաշվով ունի վենչուրային կապիտալի
ֆինանսավորման ամենաբարձր մակարդակը աշխարհում: 2023-ին այն հավասար էր մեկ անձի
համար վենչուրային ֆինանսավորման շուրջ 1060 դոլարի: Երկրորդ տեղում ԱՄՆ-ի վենչուրային
կապիտալի ֆինանսավորումն է, որ կազմում է 345 դոլար մեկ անձի համար։
Դիտվել է
6628անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...