29 / Մայիս / 2024 : 15-56

7 գրքեր, որոնք կօգնեն քեզ 0-ից սկսել քո ստարտափը

1․ Peter Thiel «Zero to One»


Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես կարելի է ստարտափ ստեղծել առանց որևէ ներդրումների, ապա ստարտափների մեծ և վախենալու աշխարհում չկորելու համար այս գիրքը հենց այն է, ինչ ձեզ պետք է։ Պիտեր Թեյլը, ձեր ձեռքը բնաց, կուղեկցի սարսափներով լի բիզնեսի աշխարհով, ցույց կտա բոլոր հնարավոր դժվարությունները, և չոր փաստերը կփափկեցնի հետաքրքրիր պատմություններով այն մասին, թե ինչպես է նա հիմնադրել PayPal-ը, ղեկավարել Clarium Capital-ը և Founders Fund-ը։
2․ Steve Blank, Bob Dorf «The Startup Owner’s Manual»

Լավագույն գիրքը այն մարդկանց համար, ովքեր արդեն սկսել են ինչ-որ բան անել, բայց ինչ-որ պահի վրա կանգ են առել և չգիտեն, թե ինչպես և ուր առաջ գնալ: Այս գրքում դուք կգտնեք հստակ բացատրություններ և կստանաք ինչպես, երբ, որտեղ հարցերի պատասխանները։
3․ Eric Ries «The Lean Startup»

Գիրքը կիսվում է գաղտնիքներով, թե ինչու են շատ ստարտափներ ձախողվում, ինչպիսի մեթոդիկա կարելի է օգտագործել բիզնեսի զարգացման համար, ինպես խուսափել ավելորդ ծախսերից և սովորեցնում է չվախենալ ձախողումներից:
4․ Кэтрин Кэтлин и Джейна Мэтьюз «Управление стартапом»

Հեղինակները ստեղծել են ուղեցույց ընկերության զարգացման բոլոր փուլերի մասին`թե ինչ է պետք անել յուրաքանչյուրի ժամանակ և ինչից ավելի լավ է հրաժարվել:Եթե ձեր ստարտափը զարգանում է ավելի արագ, քան դա նախատեսված էր, եւ դուք, ինչպես ցանկացած «ծնող», չգիտեք, թե ինչ է պետք անել, ապա այս գիրքը հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է:
5․ Майк Михайловиц «Стартап без бюджета»

Իսկ դուք գիտեք, թե ովքեր են «туалетнобумажные бизнесмены»: Եվ ինչ կապ ունի բիզնեսի հետ այն փաստը, որ զուգարանում մնացել է 3 թղթի կտոր։ Միխայիլովիչը պատասխանում է այս հարցերին և ավելացնում, թե ինչպես պահպանել ձեր հետաքրքրվածությունը արդեն ոչ ստարտափ ընկերությունում:
6․ Carmine Gallo «iPresentation. Secrets of Persuasion from Steve Jobs, the Apple Company leader»

Ստարտափ հիմնելիս՝ համոզիչ խոսքի հմտությունները դառնում են անհրաժեշտություն: Սթիվ Ջոբսի հնարքները այս հարցում ստիպելու են ունկնդիրներին տեղում նստած մնալ․ և կապ չունի, թե ինչի մասին է խոսքը գնում՝ նոր ապրանքի ներկայացման, հաճախորդների / ներդրողների հետ բանակցությունների մասին կամ գործարքի կնքման:
7․ Simon Acland «Angels, Dragons and Vultures: How to tame your Investors»

Գիրքը կօգնի լույս սփռել բոլոր ձեռնարկատերերի համար գոյություն ունեցող մի մութ անտառում`ֆինանսավորման ներգրավման գործընթացի մեջ: Հեղինակը ներդրողներին տարօրինակ մականուններ է տալիս. Հրեշտակներ, Դրակոններ եւ Անգղներ, ապա բացատրում, թե ինչպես կարելի է շփվել նրանցից յուրաքանչյուրի հետ։
Դիտվել է 833անգամ
Վերջին լուրեր