Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մայիս / 2024 : 16-01

Գույների հոգեբանությունը մարքեթինգում: 7 ամենահայտնի երանգները


Գույները մեծ դեր են խաղում ապրանքի ընկալման մեջ և ազդում գնորդի վարքագծի և որոշումների վրա: Հատկապես կարևոր են այն գույները, որոնք օգագործվում են բրենդի խորհրդանշաններում՝ ազդելով ընկերության հեղինակության վրա։ Իսկ ինչ են խորհրդանշում այդ երանգները, եկեք ուսումնասիրենք դրանցից 7-ը։

Կարմիր

Կարմիր գույնի սիրահարները սովորաբար լի են էներգիայով, արկածախնդրությամբ և հանդգնությամբ: Այս գույնի էներգիան արտացոլում է ուժ, կիրք, էներգիա և անվախություն : Սակայն երբեմն այն կարող է ընկալվել որպես վախի, վտանգի, ցավի և սպառնալիքի նշան:Կարմիրը կարող է հավասարապես առաջացնել դրական և բացասական զգացմունքներ, ստեղծել հրատապության ազդեցություն, որը կարող է լինել շահավետ վաճառքի մեջ օգտագործելու համար։ Այն նաև բացում է ախորժակը, կարող է օգտագործվել սննդի և արագ սննդի ոլորտներում: Օգնում է բարձրացնել զարկերակը, այնպես, որ այն հաճախ օգտագործվում է բարձր արագությամբ ավտոմեքենաների և ներքնազգեստի գովազդային արշավներում:

Նարնջագույն

Նարնջագույնի սիրահարները արկածախնդիր են, մրցունակ, անբարյացկամ։Նարնջագույնը կարող է հանգեցնել հետևյալ դրական հույզերին՝ մարդամոտություն, ջերմություն, ինչ-որ նոր բան սկսելու ցանկություն: Կարող է նաև առաջացնել բացասական զգացմունքներ՝ հիասթափություն, կորստի զգացում:Նարնջագույնը ստեղծում է ջերմության զգացողություն, որը կարելի է համեմատել արևի հետ: Համարվում է նաև ուրախության և դրական հույզերի գույն: Նարնջագույնի մուգ երանգները կապվում են աշնան հետ, ինչը օգտակար է «երկրային» ապրանքանիշերի համար: Չնայած իր «աղքատ» գույն համարվելուն, ունի լայն կիրառում։

Կապույտ

Կապույտը ասոցացվում է հետևյալ զգացմունքների հետ՝ վստահություն, հավատարմություն, տրամաբանություն, խաղաղություն, անվտանգություն: Սառնությունը, մեկուսացումը, անտարբերությունը ևս ասոցացվում են այս գույնի հետ։ Գույնի հոգեբանական առանձնահատկություններից են դրա արտահայտված հանգստացնող ազդեցությունը։ Կապույտը նաև ուժի և ազատության գույն է, օգտագործվում է բազմաթիվ բրենդներում : Որպես հավելում նշենք, որ բնության մեջ չկա կապույտ գույնի բնական սնունդ:Կապույտը նախընտրողները նվիրված են, հասարակ և քաղաքակիրթ:

Դեղին

Դեղինի սիրահարները անկախ են և նպատակասլաց, այս գույնի միջողով մարդիկ կարող են դառնալ ավելի լավատես, ջերմ երջանիկ, ունենալ ստեղծագործելու ցանկություն: Կան նաև բացասական ազդեցություններ՝ վախ, անտեղյակություն, վրդովմունք:Դեղին գույնը երիտասարդության, երջանկության, ուրախության և արևի խորհրդանիշն է: Կախված լուսավորությունից դեղինի որոշ երանգներ կարող են կեղտոտ թվալ: Հաճախ ավելի մեծ ազդեցություն ունի, երբ օգտագործվում է ինչ-որ ավելի մուգ գույնի հետ:

Սև

Սևը համարվում է դասական գույն, սակայն այն հաճախ ասոցացնում են սգի հետ։ Գույնը էլեգանտության, անվտանգության, ուժի, իշխանության, հարստության խորհրդանիշ է: Արտացոլում է նաև սառնություն, զայրույթ, վտանգ, ճնշում և դեպրեսիա:Այն բրենդի օգտագործման համար բավականին ազդեցիկ գույն է, ասոցացվում է ուժի և շքեղության հետ: Մեկ այլ վառ գույնի և սևի համադրությունը յուրահատուկ է և նրբագեղ: Լյուքս-բրենդները այսօր ընտրում են սև և սպիտակ երանգները:Սևը սիրող մարդիկ վճռական են, ինքնավստահ և լուրջ:

Մանուշակագույն

Պատմականորեն մանուշակագույնը ասոցացվում է գերազանցության և հարստության հետ: Հեղինակավոր շատ բրենդներ օգտագործում են հենց այս գույնը: Այն հարմարվում է բավականին շռայլ, ուստի այն պետք է օգտագործել զգուշությամբ: Մանուշակագույնի ավելի մուգ երանգները հանգստացնում են, կարող են լայնորեն օգտագործվել կանացի բրենդներում: Այս գույնի սիրահարների անհատական բնութագրերն են՝ զգայունությունը, հասկացողությունը: Այն մարդու մեջ արթնացնում է ազատության զգացում, զարգացնում երևակայությունը։ Կարող է դառնալ նաև անկանոն տրամադրության պատճառ։

Վարդագույն

Վարդագույնը գույնի հոգեբանության մեջ կան և՛ ու դրական, և՛ բացասական կողմեր, օրինակ՝ կիրքը, ստեղծագործելու ունակությունը, ձգտումը դեպի նորը կամ՝ վրդովմունքը, ըմբոստությունը, թեթևամտությունը:Վարդագույնը ամենավառ և ամենատարածված գույնն է, որը ասոցացվում է իգական սեռի հետ, սակայն հնում կտավները և տղամարդկանց համար ստեղծված հագուսները փաստում են, որ այն մեծապես օգտագործվել է որպես արական սեռն արտացոլող գույն։ Վարդագույնը կարող է լինել հիանալի լրացում բրենդի ֆիրմային ոճի հիմնական գույնի հետ։ Այն հարմարավետ է, որը արտացոլում է հույս: Այս գույնը սիրողները անընդհատ ձգտում են դեպի նորը ։
Դիտվել է 6574անգամ
Վերջին լուրեր