03 / Հունիս / 2024 : 12-31
Գրքում տեղ գտած պատմություններն ամբողջությամբ իրական են ու այդ մարդիկ հենց հիմա ապրում են իմ ու քո կողքին․ Գոռ Կարապետյան
Այս տարի WinterFest-ի շրջանակներում հանրությանը ներկայացվեց Գոռ Կարապետյանի 2-րդ գիրքը` «Proակտիվ առաջնորդը»- ը։ Ինչպես հեղինակն է նշում․ «Այս գիրքը մի սիրելի պարտականություն էր գտնելու լավագույնը մեր մեջ ու մեր երկրում։ Շարունակ հանդիպումներ ունենալով տարբեր մարդկանց հետ` գրի եմ առել ամեն մի միտք, խնդիրներ կամ հաջողություններ, որոնցով անցել են մարդիկ և այդ ճանապարհին գտել կամ ստեղծել ամենակարևորը` նպատակը ինչ որ բան փոխելու և ակտիվ գործողություններ դեպի այդ նպատակը։ Այս ամենը լրացնում էր իմ «ProԱկտիվ առաջնորդը» գրքի մանրակերտը։ Ուստի գրքում տեղ գտած պատմություններն ամբողջությամբ իրական են ու այդ մարդիկ հենց հիմա ապրում են իմ ու քո կողքին։ Ինչպես կփաստեի`շատերը մեկնարկում են, որոշները շարունակում, միայն քչերն են ավարտում»։
Գիրքն ունի յուրօրինակ արշավ։ Արդեն քանիցս հեղինակը ունեցել է հեռուսահաղորդաշարերի հրավերներ, որտեղ հանրությանը ներկայացրել է գրքի արժեքի և առանցքային գաղափարների մասին։ Գիրքը նաև շրջում Հայաստանի տարբեր քաղաքներում և մարզերում։ Գարնանը գիրքն արդեն ներկայացվել է Վանաձոր քաղաքում, այժմ հերթն է մեր մշակութային մայրաքաղաք Գյումրիի։
Հունիսի 8-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանն և Գոռ Կարապետյանը լսարանին կներկայացնեն գիրքն ու այն կարևոր ուղերձները, որ հեղինակը ներառել է «Proակտիվ առաջնորդում»։ Ելույթ կունենա «Արմինեի գրադարանի» հիմնադիր Արտակ Գևորգյանը, ապա տեղի կունենա հարց-պատասխան, վերջում գրքի մակագրություն և գինու հյուրասիրություն:
Բաց մի թողեք վայելելու այս միջոցառումը և տեղեկանալու գրքի հետաքրքրական պատմությանը և բովոնդակությանը։ Հեղինակը, հիմնվելով միջազգային, տեղական ու անձնական փորձի վրա, մշակել և առաջարկում է գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն հետաքրքրասեր և ուսումնասիրող պատանիներին ու երիտասարդներին։ Գիրքը նաև օգնում է բացահայտել դրական փոփոխությունների ունիվերսալ ալգորիթմը։
Եվ այսպես հանդիպում ենք հունիսի 8-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։
Մուտքն ազատ է, Գոռ Կարապետյանի գրքերը կվաճառվեն զեղչով:
Դիտվել է
10866անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...