Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Սեպտեմբեր / 2019 : 13-15

Դերասանի «Շարժումը»

Սարգիս Գրիգորյանը՝ ով ստեղծել է սեփական դերասանական յուրահատուկ մեթոդիկան չափազանց լայն տարածում ունի հայրենիքում: Տարիների մանրակրկիդ աշխատանքն ու գիտելիքների հավաքագրումը մեկտեղելով դերասանը իր յուրահատուկ մեթոդիկայի շնորհիվ փորձում է օգտակար լինել այնպիսի ոլորտների որոնք կապ ունեն հոգեբանության, մանկական դաստյարակության ու մարդկային ցածր ինքնագնահատականի հետ:
«Շարժում» այսպես է կոչվում այդ ուղղությունը որը կիրառելի է մանկապատանեկան շատ հաստատություններում, դերասանական ստուդյաներում և նաև մանկական լոգոպետիկ վերականգնողական բաժիններում:

Այս յուրահատուկ մեթոդիկայի շնորհիվ՝ դերասանի վարպետությունը օգտագործելով որպես հիմք Սարգիսը փորձում է ազդել մարդկանց ցածր ինքնագնահատականի վրա, հոգեպես անկայուն երեխաների երևակայության ու ներախշարհի վրա:

«Շարժումը» նաև հրաշալի գործիք է օրերի ընթացքում մարդուն սովորեցնել դերասանական վարպետության հմտություններին՝ նախապատրաստելով նրան նկարահանումներին: Դրա վառ ապացույցնե այն որ Սարգիս Գրիգորյանը համագործակցելով Հայաստանի Կասկադյորների Ազգային ասոցիացիայի հետ արդյունավետ կարողացել է կասկադյորներին նախապատրաստել ֆիլմերի նկարահանումներին՝ ցույց տալով զգալի արդյունքներ դերասանի վարպետության ասպարեզում:


Սարգիս Գրիգորյանի մեթոդիկայի ձեռք բերումներից է նաև այն, որ ծրագիրը շատ մատչելի ու պարզ է երեխաների ինչպոս նաւ մեծահասակների համար: Ինքնակենտրոնացում, բերանի ապառատի ճկունություն, վստահություն ու անկաշկանդ շփում:Սա վկայում են բազմաթիվ մանկավարժներ: Դասերն անցնում են մեծ հետաքրքրությամբ:Երեխաները ստանում են և գիտելիք և դերասանի վարպետություն և հոգեպես ավելի հավասարակշռված են դառնում:Դա են վկայում նաև ծնողները:

Սարգիս Գրիգորյանը լինելով նաև հանրաճանաչ ու սիրված դերասան՝ ով բազմաթիվ ֆիլմերում ու սերիալներում կերտել է անփոխարինելի կերպարներ փորձում է իր գիտելիքները ծառայեցնել՝ օգտագործելով այն երեխաներին ու սկսնակ դերասաններին հոգեբանորեն պատրաստելու և ինքնավստահություն հաղորդելու:
Դիտվել է 2802անգամ
Վերջին լուրեր