Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2024 : 15-37

Ինչպե՞ս ավելի թեթև ապրել և աշխատել․ 7 խորհուրդ Apple-ի տնօրենի կողմից

12 տարի շարունակ Քեն Սեգալը եղել է Apple-ի կրեատիվ տնօրենը՝ հանդես գալով ընկերության արտադրանքի անունները i-ով փոխարինելու գաղափարով։

Աշխատանքի կառավարման և կյանքն ավելի հեշտացնելու համար Քեն Սեգալն ընդգծում է. «Երբ փորձում ես նոր բան ստեղծել, գոյություն ունեցողը մշտապես կատարելագործելու և զարգացնելու կարողությունը չափազանց կարևոր է դառնում։ Սա իսկապես իմաստալից նպատակներին հասնելու միակ ճանապարհն է»։

Ժամանակակից աշխարհի բարդ կառուցվածքն անտեսելը վնասակար է և նույնիսկ վտանգավոր, ընդգծում է Սեգալը։ Փոխարենը, պետք է ստեղծել պարզ լուծումներ, որոնք կօգնեն ձեզ շրջանցելու այն: Այդպիսի մի օրինակ է iPod-ը: Դրա ծրագրային ապահովումն ըստ էության չէր տարբերվում նմանատիպ այլ սարքերից։ Այնուամենայնիվ, Սթիվ Ջոբսը պնդել է, որ օգտատերը կարող է ցանկացած գործառույթի հասնել ոչ ավելի, քան երեք կտտոցով: Ահա այս պարզության և հարմարավետության շնորհիվ է, որ արտադրանքը միանգամից մեծ ճանաչում ստացավ և դարձավ ժամանակի ամենաշատ վաճառվող սարքավորումներից մեկը։

Քեն Սեգալը գրել է. «Կարո՞ղ եք արդյոք հասնել այնպիսի ակնհայտ բանի, որ ինքներդ զարմանաք, թե ինչու ուրիշները չեն կարողացեկ հասնել: Կյանքը բարդ է, բայց հենց դրա շնորհիվ է, որ պարզ լուծումներն առանձնանում են»։
Յոթ առաջարկ Սեգալի կողմից

1)Պարզությունը պետք է որոշի ոչ թե բիզնեսի գործունեությունը, այլ նրա իմիջը հաճախորդների համար:
2) Բոլոր մեծ ընկերություններն ունեն առաքելություն, որը կարելի է ամփոփել մի քանի բառով.
3) Լավ ընկերությունների ներքին մշակույթը թույլ է տալիս աշխատակիցներին համախմբվել և պարզեցնել աշխատանքային գործընթացները:
4)Գործադիր տնօրենը մեծ դեր է խաղում ընկերությունը պարզեցնելու գործում:
5) Պարզության հասնելու համար ձեզ անհրաժեշտ է վառ, հիշվող ապրանքանիշ:
6)Պարզ մոտեցումը կարող է գրավել օգտատերերի և հաճախորդների սերն ու հիացմունքը, նրանց դարձնել ընկերության երկրպագուներ։
7) Շատ մեծ բիզնես առաջնորդներ հաճախ ապավինում են ինտուիցիային:
Դիտվել է 20629անգամ
Վերջին լուրեր