13 / Հունիս / 2024 : 15-23

Հայաստանը դարձել է NASA-ի Artemis համաձայնագրի անդամ

Հայաստանը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Artemis համաձայնագրին՝ դառնալով աշխարհում 43-րդ երկիրը, որը ստերագրել է համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին ՆԱՍԱ-ի գլխամասում՝ Վաշինգտոնում։ ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը ջերմորեն ողջունել է Հայաստանի որոշումը միանալու Արտեմիսի համաձայնագրին, նշելով, որ գիտության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են աստղագիտությունը և տիեզերական հետազոտությունները, հայերը մեծ նվաճումների են հասել պատմության ընթացքում։ Նախարարն իր խոսքում կարևորել է ՀՀ-ի և Միացյալ Նահանգների երկարամյա գործընկերությունը՝ նշելով, որ այս իրադարձությունը մեծ քայլ է երկու երկրների միջև գիտության, մասնավորապես, տիեզերական հետազոտության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում:
«Բարդ ժամանակները մեզ ստիպում են փնտրել նոր հնարավորություններ, գտնել նորարար լուծումներ՝ մեր հայացքը ուղղելով դեպի վեր՝ Տիեզերք, որտեղ չկան սահմաններ. երազելու, մեծ երազանքներն իրականացնելու համար այն բացառիկ հնարավորություն է։ Մարդու՝ Լուսին վերադարձի ու Լուսնից այն կողմ ճանապարհորդության մասին այս նախաձեռնությանը միանալով՝ Հայաստանը դարձավ տիեզերքի կայուն և խաղաղ հետազոտության մեծ տիեզերական ընտանիքի անդամ»,- ասել է նախարար Մխիթար Հայրապետյանը։
Դիտվել է 990անգամ
Վերջին լուրեր