17 / Հունիս / 2024 : 13-50
Ո՞վ էր Բակունցի «Ալպիական» կինը
«Ալպիական մանուշակ» պատմվածքը նվիրված էր Չարենցի կնոջը` Արփենիկի հիշատակին։ Ակսել Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Նույնիսկ պատմվածքում տողեր կային, որոնք գաղտնազերծում էին Բակունցի սրտի գաղտնիքները։ Եվ այդ խորհրդավոր կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան: Կնոջը ճանաչողները պատմում էին, որ Ժենյան միջին հասակի, բարեկազմ, փոքր ինչ սրված դիմագծերով կին էր: Շատ երազկոտ հայացք ուներ, հագնվում էր շատ ճաշակով և սիրում ու կարդում էր գրականություն: Բակունցը Ժենյային առաջին անգամ տեսել է Հանրային գրադարանում, որն այն ժամանակ գտնվում էր քաղաքի Կուլտուրայի տանը: 1926 թվականն էրև մեկ տարի էր, ինչ աղջիկը Թբիլիսիից տեղափոխվել էր Երևան՝ ընդունվելոով համալսարանի պատմագրության ֆակուլտետը: Շուտով նրանց ծանոթությունը վերածվում է մտերմության` պարուրված անթաքույց համակրանքով: Ականատեսների վկայությամբ, առաջին ժամադրությունը կայացել է Աբովյան փողոցում, ներկայիս «Անի» հյուրանոցից փոքր-ինչ վերև: Ժամանակին այնտեղ երեք հսկա բարդիներ էին կանգնած, իսկ դրանց դիմաց նկարիչ Հակոբ Կոջոյանի արվեստանոցն էր: Հենց այդ ծառերի տակ էլ զույգը հանդիպել է, քանի որ Ժենյան ապրում էր մոտերքում: Սակայն տեսակցությունները շուտով ընդհատվում են, քանի որ աղջիկը 1927 թվականին մեկնում է Լենինգրադ` ուսումը շարունակելու այնտեղի համալսարանի ազգագրության բաժնում: Միակ մխիթարությունը դառնում են նրանց ջերմ նամակագրությունը, որոնք լցնում էին գրողի հոգու դատարկությունը ու մեղմում անհաղթահարելի կարոտը: Լենինգրադից Ժենյան վերադարձավ միայն 1931 թվականին ու աշխատանքի ընդունվեց պատմության թանգարանում: Ասում են, թե նրա համար առանձնակի ուրախության առիթ էին դառնում այն օրերը, երբ ազգագրական արշավախմբերի հետ գործուղվում էր Զանգեզուր: Բակունցը միշտ պատրվակ էր գտնում և ընկերակցում նրան: Այդ օրերից մնացել է մի լուսանկար, որտեղ Բակունցի առաջարկությամբ Ժենյան նկարվել է զանգեզուրցի կնոջ տարազով:«Ալպիական մանուշակը» Բակունցն ընթերցել է Ժենյայի համար դեռևս ձեռագիր վիճակում: Ստեղծագործությունը կնոջը շատ է դուր եկել: Իսկ պատմվածքի մի հատված իրական հիմք ունի: Հիշու՞մ եք այս տողերը. «…Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ»։ 1926 թվականի ամռանը Բակունցն ու Ժենյան միասին եղել են Բաթումիում և հիշատակված պատկերը այն օրերի հուշն է…Հետագա տարիներին Ժենյան, ով արդեն թանգարանի ավագ գիտաշխատող էր ու հայտնի ազգագրագետ, անընդհատ գործուղումների էր մեկնում և նրանք սկսում են ուշ-ուշհանդիպել: 1937 թվականին Ակսել Բակունցի ողբերգական մահը խորապես ցնցում է կնոջը: Սակայն նա դեռ չգիտեր, թե ինչ ճակատագիր էր նախատեսված իր համար:Ժենյա Գյուզալյանին ձերբակալեցին 1939 թ. սեպտեմբերի 15-ին: Նրան մեղադրանք ներկայացվեց հակապետական, հակահեղափոխական գործունեության համար: Ժենյան դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ասում են, որ նա մահացել է բանտում, 1941 թվականի աշնանը: Բակունցի «ալպիական» սերը ընդամենը 38 տարեկան էր…
Դիտվել է
2386անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...