18 / Հունիս / 2024 : 14-44

Ամենաազդեցիկ կինը բիզնեսում․ Լորեն Փաուել Ջոբսի հաջողության պատմությունը

Փաուել Ջոբսն աշխարհի չորրորդ հարուստ կինն է։ Նա ոչ միայն Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի այրին է, այլև հմուտ և կայացած կին-գործարար և բարեգործ: Նա աշխարհի 50 ամենահարուստ կանանցից մեկն է և 2011թ. ամուսնու մահից հետո Փաուել Ջոբսը ժառանգել է նրա ունեցվածքը՝ Apple-ի և Disney-ի բաժնետոմսերը, որը կազմում է մոտ 14.4 միլիարդ դոլար: Լորեն Փաուելը Սթիվ Ջոբսին հանդիպել է Սթենֆորդի բիզնես դպրոցում: Վերջինս դասախոսության ընթացքում, մինչ որպես հրավիրյալ-խոսնակ ելույթ ունենալը, մի պահ նստում է Լորենին կողքին: Իսկ ելույթից հետո Փաուելին կանչում է ավտոկայանատեղի և հրավիրում ընթրիքի: Այդ պահից սկսած՝ նրանք այլևս չեն բաժանվում: Երբ 2011թ. Ջոբսը քաղցկեղից մահացավ, նրա կինը ժառանգեց իր ողջ ունեցվածքը` Apple-ի 5,5 միլիոն դոլարի բաժնետոմսերը և The Walt Disney ընկերության 7.3% կազմող կապիտալը՝ դառնալով միլիարդատիրուհի: Disney-ում ունեցած իր կապիտալը, որը Սթիվ Ջոբսի մահից հետո եռապատկվել է, կազմում է մոտ 12 միլիարդ դոլար՝ դարձնելով նրան ընկերության խոշորագույն անհատ բաժնետերը:
Չնայած նա ամուսնացած է եղել Սիլիկոնային հովտի (Silicon Valley) ամենաազդեցիկ և հզոր մարդկանցից մեկի հետ, սակայն երբեք իր ամուսնու հաջողության մեջ դեր չի ունեցել: Կրթված և խելացի լինելով՝ նա իր ուրույն ծրագրերն ու կարիերան է ստեղծել՝ հիմնականում բարեգործություններ կատարելով: «Լայն իմաստով, մենք ցանկանում ենք կիրառել մեր գիտելիքն ու փորձն ավելի շատ բարեգործություններ իրականացնելու ուղղությամբ»,- ասել է նա The Times-ի իր հարցազրույցում: Բացի կրթական բարեփոխումերից, Փաուել Ջոբսը բացահայտ աջակցում և ֆինանսավորում է Dream Act ծրագրին, որն ուղղված է փաստաթուղթ չունեցող անչափահասներին քաղաքացիություն շնորհելուն: Նա նաև նախագահական քարոզարշավում աջակցում է Հիլարի Քլինթոնի ճամբարին և նույնիսկ Time-ի «100 ամենաազդեցիկ կանայք» ցուցակում Քլինթոնին աջակցող ելույթ է գրել:
Դիտվել է 1125անգամ
Վերջին լուրեր