Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2024 : 15-52

7 ֆիլմեր բիզնեսի, մարքեթինգի և կառավարման մասին

Ֆիլմերն իրենց բովանդակությամբ և փոխանցած իմաստով կարող են ոգեշնչել շատերին։ Թեև ոչ բոլոր ֆիլմերն են երբեմն համապատասխանում իրականությանը կամ հիմնված իրական դեպքերի վրա, դրանք միևնույն է կարող են դիտեղին որոշակի գիտելիք և հմտություն փոխանցել։

Ներկայացնենք ֆիլմեր, որոնք դիտելուց հետո մարքեթինգի, բիզնեսի և կառավարման հանդեպ ձեր հետաքրքրությունն ու սերը էլ ավելի կմեծանա։

The Suits (2011)

Սա ամերիկյան սերիալ է իրավաբանների և բիզնեսի մասին: Այստեղ հիմնականը իրավական թեման է, բայց բացի այդ մեծ ուշադրություն է հատկացվում նաև բիզնեսին և վաճառքին՝ չափազանց թանկ իրավաբանական ծառայությունների վաճառքին: Սերիալի հերոսներից կարող եք շատ բան սովորել անմիջապես էկրանից:

The wolf of Wall Street (2013)

Գլխավոր հերոս Լեոնարդո Դի Կապրիոն մի փոքրիկ գրադարանից գնում է դեպի ֆինանսական աշխարհը: Նա գիտի, թե ինչպես ուշադրություն գրավել, համոզել մարդկանց և վաճառել իրենց արտադրանքը: Իր ճարպկությամբ և աշխատասիրությամբ նա շուտով դառնում է ընկերությունում լավագույններից մեկը։

The Pursuit of Happiness (2006)

Ուիլ Սմիթի գլխավոր դերակատարմամբ այս կենսագրական դրաման ներկայացնում է Քրիս Գարդների՝ անօթևան վաճառողի իրական կյանքի պայքարը, ով ի վերջո դառնում է բորսայի հաջողակ բրոքեր: Դա ցավալի հիշեցում է դժբախտություններին դիմակայելու հաստատակամության, վճռականության և տոկունության կարևորության մասին:

House of Cards (2013)

Սերիալը թեև քաղաքականության մասին է, բայց չենք կարող ժխտել, որ այդ ոլորտի համար գովազդը ամենապահանջվածն է: Ինչը որ ապացուցում են այդ սերիալի հերոսները՝ ոչ ստանդարտ գովազդային քայլեր և PR արշավներ յուրաքանչյուր սերիայում: Միգուցե հետագայում դուք կկարողանաք նմանատիպ մի գազափար դարձնել ձեր իսկ հաջողության գրավականը ։

The Social Network

Դուք հավանաբար բաց չեք թողել այս ֆիլմը, եթե աշխատում եք ինտերնետային բիզնեսում: Այս ֆիլմը հանճարեղ գաղափարների մասին է: Ստացվում է, որ հանճարեղ գաղափարների առաջացման համար հարկավոր չէ "խելագար" լինել: Բայց միայն հանճարները կարող են դրանք իրականացնել:

Steve Jobs

«Սթիվ Ջոբս» ֆիլմի հիմքում ընկած է Ուոլթեր Այզեքսոնի համանուն գիրքը: Ֆիլմը բաղկացած է 3 կեսժամանոց տեսարաններից Apple-ի հիմնադրի կյանքի տարբեր շրջաններից: Դրանցից յուրաքանչյուրում գործողությունները կծավալվեն Apple-ի հիմնական արտադրանքների՝ Mac-ի, NeXT-ի և iPod-ի շնորհանդեսների կուլիսներում:

Victor Vogel : Commercial Man

Երեկվա անհաջողակը դառնում է Գերմանիայի գլխավոր ստեղծագործողը: Հաջողությունը հանկարծակի թակում է նրա դուռը: Նա ստանում է շատ մեծ պատվեր, բայց գովազդի կարևոր գաղափարը իրենը չէ: Վիկտորը պետք է ընտրություն կատարի գլխապտույտ կարիերայի և անձնական երջանկության միջև:
Դիտվել է 3987անգամ
Վերջին լուրեր