Հավի մսով կոտլետներ`գազարի և պանրի միջուկով
Պատրաստում ենք շատ համեղ կոտլետներ՝ հավի մսով, գազարի և պանրի միջուկով: Այն շատ դուր կգա երեխաներին։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
600 գրամ հավի ֆիլե,
100 գրամ պանիր,
1 հատ ձու,
1 հատ ոչ մեծ սոխ:
Պատրաստման եղանակը
Միսն աղալ, հետը աղալ նաև մի քիչ հաց:
Սոխն անցկացնել ամենամանր քերիչով, ավելացնում ենք ձուն, մի քիչ աղ եւ լավ խառնում ենք:
Գազարը ևս քերել, մի փոքր տապակել թույլ կրակի վրա, ավելացնել քերած պանիրը:
Ջրով թրջած ձեռքերով վերցնում ենք մսի ֆարշից մի փոքր, տափակեցնում ափի մեջ, վրան դնում մի ճաշի գդալ գազարի և պանրի խառնուրդից, ծածկում մսի երկրորդ շերտով: Կոտլետի ծայրերը լավ ամրացնում ենք և տապակում բուսական յուղի մեջ մինչեւ վարդագունելը:
Կոտլետները շատ հյութեղ են ստացվում, անմահական համով՝ գազարով և պանրի միջուկով…
Մատուցելիս զարդարեք թարմ կանաչիով։
Բարի ախորժակ