Սփյուռքի առողջապահության ոլորտի մասնագետները չեն դադարում մտահոգվել հայրենիքի համար
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանն իր ֆեյսբուքյան էջում տեսակապի լուսանկարներ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով առողջապահական ոլորտի սփյուռքահայ մասնագետներին:
«Շնորհակալություն աշխարհում առողջապահության ոլորտի սփյուռքի մեր մասնագետներին, որոնք, չնայած իրենց համայնքներում շատ զբաղված են Կորոնավիրուսի դեմ պայքարով, հավասարապես միանում են մեր պայքարին նաև Հայաստանում: #ՀայաստանՍփյուռքՀզոր»
Սառա Անջարգոլյանի ֆեյբուքյան էջից
Հիշեցնենք, որ կոնորավիրուսի դեմ պայքարում Հայաստանին իր աջակցությունն էր հայտնել նաև մեր հայրենակից, «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանը:
Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ: