Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունիս / 2024 : 16-01

Ի՞նչ գրքեր է կարդում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ընթերցասեր է և պարբերաբար կիսվում է իր գրքերի ցանկերով, որտեղ ներկայացնում է իր սիրելի գրքերը:
2015-ին երիտասարդ միլիարդատերը հայտարարեց, որ այսուհետ փորձելու է ամսական առնվազն 2 գիրք կարդալ՝ պարբերաբար կիսվելով իր սիրելի գրքերի մասին խորհուրդներով և հորդորելով միանալ իր նախաձեռնությանը։ Ցուկերբերգը յուրօրինակ է ոչ միայն իր խելքով ու հմտություններով, այլև գրքահին ճաշակով:
Ցուկերբերքգը բազմիցս նշել է, որ իր ամենասիրելի գիրքը Վերգիլիուս Մարոյի «Էնեական»-ն է՝ անտիկ գրականության փառահեղ էջերից մեկը: Մարկ Ցուկերբերգն այս գիրքն առաջին անգամ կարդացել է ավագ դպրոցում՝ լատիներեն սովորելիս: Սա նրա սիրելի գործերից է։ Արկածալից դեպքերով, բանաստեղծական վառ պատկերներով ու մարդկային հարաբերություննների հուզիչ դրվագներով լի այս երկը ընթերցվում է կլանված ուշադրությամբ: Այն հիացմունքի առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում և Վերածննդի շրջանում և թե՛ նոր ու նորագույն ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ՝ «Էնեական»-ը շարունակում է մեզ գերել ու հմայել նաև այսօր: Միլիարդատերը նշում է, որ գիրքն իրեն ոգեշնչում է այնտեղ եղած պայքարելու և հաղթելու կամքի գաղափարի շնորհիվ, ինչը, ինչպես որ բնորոշ է գլխավոր հերոսին, պետք է ծանոթ լինի նպատակասլաց ձգտող ձեռնարկատիրոջը, եթե նա ցանկանում է հաջողության հասնել:

Մեթ Ռիդլիի «Ռացիոնալ լավատեսը» գիրքը ևս առաջիններից է Ցուկերբերգի գրքերի ցանկում: Հեղինակը համոզված է, որ ազատ շուկան մարդկության զարգացման աղբյուրն է: Որքան քիչ է պետությունը կառավարում տնտեսությունը, այնքան արագ է այն զարգանում:

Դիտվել է 3066անգամ
Վերջին լուրեր