27 / Հունիս / 2024 : 15-26
Ինչպիսի՞ն պետք է լինի լավ բիզնես ղեկավարը․ Ջեֆրի Բեզոս
Լավ ղեկավարը լիարժեք փոխադարձ համաձայնության մեջ պետք է լինի այն խմբի հետ, որը ղեկավարում է: Ղեկավարի և խմբի նպատակներն ու պլանները պետք է լինեն ընդհանուր։ Լիդերի բնավորությամբ և հատկանիշներով օժտված մարդը պետք է ունենա հետևյալ արժանիքները` աշխատասիրություն, գիտակցություն, ազնվություն, իր խոսքին հավատարմություն և հաստատուն սովորույթներ: Իսկ անհատականությունը մարդու կողմից սեփական ընդունակություններն ու եռանդը այնպիսի սովորությունների և գործողությունների վերածելու աստիճանն է, որոնց օգնությամբ նա կարողանում է ազդել այլ մարդկանց վրա:
Նախ և առաջ անհրաժեշտ է, որ ղեկավարը հաջողության հասնի հենց իր պրոֆեսիոնալ աշխատանքային բնագավառում, սակայն կարողանա նաև դա համատեղել այլ նախասիրությունների և զբաղմունքների հետ: Անչափ կարևոր է ճկուն մտքի և լայն գիտելիքների ունակությունը, որպեսզի ղեկավարը կարողանա գրավիչ ձևով թիմին ներկայացնել գաղափարներն ու ծրագրերը: Այն անձը, որը չի կարողանում տիրապետել ինքն իրեն, չի կարող կառավարել այլ մարդկանց:
‹‹Ես չեմ կարող›› արտահայտությունը պետք է հեռացվի այն մարդու բառապաշարից, ով ձգտում է հաջողակ ղեկավար դառնալ: Հաջողակ ղեկավարը նա է, ով կարողանում է կյանքում առաջինը նկատել գլխավորը: Խոչընդոտների պահին անհրաժեշտ է ունենալ համարձակություն, ինքնավստահություն և սառնասրտություն:
Բիզնեսում հաճախ ծագող մարտահրավերները անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես դժվարություն, այլ ուղղակի հնարավորություն, որը կարելի է օգտագործել: Այս մոտեցումը հաճախ է ստիպում առանց մտավախությունների գնալ անհավանական թվացող նպատակների իրագործմանը: «Խոչընդոտները խոչընդոտ են, եթե դու այդպես ես կարծում: Հակառակ դեպքում դրանք հնարավորություններ են»- ասել է հայտնի գործարար Ջեֆրի Բեզոսը։ Բեզոսն իր վաղ կարիերան սկսել է Fitel-ում՝ ֆինտեխ հեռահաղորդակցության ընկերությունում, որտեղ նրան հանձնարարվել է ցանց ստեղծել միջազգային առևտրի համար: Հետագայում անցել է բանկային ոլորտ: Աշխատել է որպես ապրանքների մենեջեր։ 30 տարեկանում Բեզոսը դարձավ D. E. Shaw-ի չորրորդ ավագ փոխնախագահը։ Սակայն թողնելով այդ պաշտենը՝ 1994 թվականի հուլիսի 5-ին իր ավտոտնակում հիմնեց Amazon՝ առցանց գրքերի վաճառքով զբաղվող ընկերությունը: Նա իր ընկերությունն անվանեց աշխարհի ամենամեծ գետի անունով՝ հույս ունենալով ստեղծել աշխարհի ամենամեծ առցանց գրախանութը: Նա ստացել է մոտ 300,000 դոլար իր ծնողներից և ներդրել Amazon-ում: Հետաքրքիր է, որ մեկնարկից ընդամենը երեք տարի անց Amazon-ը արդեն իսկ հանրային առևտրով զբաղվող ընկերություն էր դարձել: Ջեֆ Բեզոսը 33 տարեկան հասակում դարձավ միլիոնատեր՝ Amazon-ի նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով 54 միլիոն դոլար հավաքելուց հետո: Ընդամենը երկու տարում՝ 35 տարեկանում, նա միլիարդատիրոջ կարգավիճակ ստացավ։ Բեզոսը գերազանցեց Բիլ Գեյթսին և դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը, ում կարողությունը 2017 թվականին գերազանցում էր 90 միլիարդ դոլարը:
Դիտվել է
2261անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...