Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունիս / 2024 : 15-45

Ինչպե՞ս գնային քաղաքականությունը կարող է օգնել բիզնեսի զարգացմանը

Արժեքը մարքեթինգի չորս հիմնական տարրերից մեկն է հանդիսանում և այն վաճառողին տալիս է որոշակի եկամուտ ապրանքի վաճառքից հետո։ Ապրանքի շուկայական գինը դրա բացարձակ արժեքը չէ, քանի որ այդ գնի վրա ազդում են մի շարք գործոններ՝ ապրանքի և ծառայության բնութագրերը, բաշխման ուղիները, առաջխաղացումը և գովազդը, առկա մրցակցությունը, արտաքին և ներքին տնտեսական և քաղաքական ասպեկտներն ու սահմանափակումները և այլն։

Գնային ռազմավարություն ընտրելիս կան մի քանի տեսակի պլաններ: Դրանք իրենց կառուցվածքում ունեն երկու բաղադրիչ՝
1. Երկարաժամկետ արժեքի ձևավորման քաղաքականություն, որի ժամանակ սահմանում են արժեքները՝ հիմնվելով շուկայավարման քաղաքականության վրա և հաշվի են առնվում մի շարք բնութագրիչներ, օրինակ՝ արտադրանքի որակը, տեսականու լայնությունը, օգտակարությունն ու նշանակությունը թիրախային լսարանի համար, մրցակցային գները, փոխարինող ապրանքների արժեքը, գնողունակությունը:
2. Շուկայական արժեքի կառավարման ռազմավարություն, որի դեպքում ապրանքների համար սահմանված գների պահպանման և կարգավորման մեթոդների մի շարք և հաշվի են առնվում սպառողների պահանջարկի բնութագրերը և շուկայում առկա մրցակցությունը:

Կան առժեքի սահմանման մի քանի մեթոդներ, որոնք կարող են ապրանքն էլ ավելի պահանջված դարձնել գնորդների համար։

1. Չկլորացված արժեքի ռազմավարություն
Չկլորացված կամ հոգեբանական թվերի գնային ռազմավարության հիմնական նպատակն է գնորդների շրջանում կարծիք ձևավորել, որ արտադրող ընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է իր ծախսերի փոխհատուցման ամենացածր մակարդակը: Օրինակ՝ որևէ ապրանքի արժեք սահմանվում է ոչ թե 1000 այլ 990 դրամ։ Այս «խաբկանքը» հոգեբանորեն ազդում է գնորդի վրա, քանի որ ապրանքը տեսականորեն ավելի մատչելի է թվում։
2. Զանգվածային գնումների քաղաքականություն
Ընկերության գնային այս ռազմավարությունը ենթադրում է հաճախորդներին զեղչ առաջարկել մեծ քանակությամբ միավորներ գնելու համար: Այն ապահովում է ապրանքի կամ ծառայության պահանջարկի կտրուկ աճ և պոտենցիալ գնորդների ուշադրությունը մրցակցող ընկերությունների արտադրանքից բերում է դեպի ձեր արտադրանք։
Դիտվել է 2665անգամ
Վերջին լուրեր