01 / Հուլիս / 2024 : 16-24

Լոգոյի ճիշտ ընտրությունը կարող է նպաստել բիզնեսի զարգացմանը և ինքնադրսևորմանը

Ապրանքանիշի լոգոն կարևոր նշանակություն ունի ցանկացած բիզնեսի համար, քանի որ այն հանդես է գալիս որպես ապրանքանիշի դեմք և, անկախ փոփոխություններից, մարդկանց «հիշեցնում է» ապրանքանիշի մասին: Շատ հաճախ, լոգոն առաջին բանն է, որը տեսնում է հաճախորդը։ Գրավիչ, հետաքրքրիր, հիշվող լոգոն շատ լավ հնարավորություն է դրական առաջին տպավորություն գործելու համար։

Ներկայացնենք 3 պատճառ, թե ինչու են լոգոները մեծ դեր խաղում բիզնեսի զարգացման մեջ:
1. Դրանք նկարագրում են բիզնեսը կամ բրենդը

Այսպես՝ Apple-ի խորհրդանշական լոգոն արտացոլում է ընկերության արժեքներն ու տեսլականը, առաջացնում որակի, նորարարության և հուսալիության զգացողություն։ Այն նաև կարող է հակիրճ ներկայացնել ընկերությանը, դրա անվանումը կամ գործունեությունը, ինչպես օրինակ «FedEx» ընկերության լոգոյում թագնված սլաքը, որը խորհրդանշում է ընկերության՝ առաքման ծառայությունների մատուցումը։

2. Ընդգծում են բրենդի դերը շուկայում

Գաղտնիք չէ, որ ցանցակած ոլորտում կարող են լինել նույն գործունեությամբ զբաղվող մի շարք մրցակից կազմակերպություններ։ Դրանք միմյանցից առանձնանում են ոչ միայն որակով, այլ նաև լոգոյով։ Օրինակ՝ Spotify-ի լոգոն, որը 3 կոր գիծ է, նշանակում է ձայնային ալիք և հայտնի է շատերին։ Երբ օգտատերը տեսնում է այն, միանգանից առանձնացնում է հավելվածը այլ երաժշտական հավելվածներից։ Starbucks ընկերության լոգոն առանձնացնում է ապրանքանիշը սուրճի արդյունաբերության մեջ և անմիջապես ուշադրություն գրավում:

3. Այն զգացմունքային կապ է ստեղծում բրենդի և հաճախորդի մեջ

Apple-ի լոգոտիպը դարձել է նորարարության, կրեատիվության և ապրելակերպի ընտրության հոմանիշ: Այն առաջացնում է հուզմունքի, ձգտումների և Apple-ի էնտուզիաստների խմբին պատկանելության զգացում։ Շատերը ապրանքանիշի արտադրանքը գնում են հենց լոգոյի առկայության համար։
Դիտվել է 2473անգամ
Վերջին լուրեր