03 / Հուլիս / 2024 : 15-52

5 աուդիոգրքեր, որոնք կփոխեն ձեր պատկերացումները բիզնեսի մասին

Գիրք ընթերցելը հայտնի էր մարդկանց դեռևս դարեր տարի առաջ և մշտապես եղել է գիտելիքի ստացման և ինքնազարգացման հիմնական աղբյուրներց մեկը։ 21-րդ դարում արդեն իսկ ստեղծվել են գրքերի ընթերցանության նոր ուղղիներ, որոնցից է դրա ոչ թե ընթերցումը, այլ ունկընդրումը։ Գրքերը կարել է լսել անկախ ձեր գտնվելու վայրից և հարմարավետությունից, այն հասանելի է գրեթե բոլոր սոցիալական հարթակներում։ Աուդիոգրքերը կարող են օգնել մադկանց զարգացնել իրենց մասնագիտական գիտելիքները և նոր գաղափարներ ստեղծել։ Այն ադիական է հատկապես բիզնես ոլորտում, քանի որ դրա զարգացումն ու աճը չունեն սահմաններ։

Ներկայացնենք 5 բիզնես աուդիոգրքեր, որոնք կփոխեն ձեր պատկերացումները բիզնեսի մասին։

Nigel Cumberland՝ «100 Things Millionaires Do»

Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն միլիոնատերերը, ո՞րն է նրանց հաջողության գրավականը և ի՞նչ ճանապարհ են նրանք անցել հաջողության հասնելու համար․ այս և այլ հարցերի պատասխաններ կաող եք գտնել հենց այս աուդիոգրքում։ Այն նաև կսովորեցնի՝ ինչպե՞ս ընդգրկվել այդ միլիոնատերերի շարքում։

Connson Chou Locke՝ «Making Your Voice Heard»

Այս աուդիոգիրքը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես կարելի է ձեր ձայնը լսելի դարձնել բիզնես մեծ աշխարհում և թե ինչպես ընդլայնել ձեր բիզնեսը։ Խորհրդատուն՝ հաջողակ բիզնես վերլուծաբան, որը կսովորեցնի ձեզ նայել բիզնեսին հոգեբանական տեսանկյունից։

Barry Schwartz՝ «Wisdom: How to Discover Your Best Path in Work and Life»

Wall Street-ի bestseller լրագրողը կսովորեցնի ձեզ խելամիտ որոշումներ կատարելու գաղտնիքները, որոնք հիմնված են գիտական փորձերի և հետազոտությունների վրա։ Իրական կյանքից վերցված պատմությունների միջոցով դուք կկարողանաք բացահայտել որոշումների կարևորությունը, դերը և ազդեցությունը ձեր իսկ բիզնեսի զարգացման վրա։

Tori Dunlap՝ «Financial Feminist»

Հեղինակն բիզնեսի ուսումնասիրման արդյունքում պարզել է, որ կանայք համեմատաբար ավելի թերի կրթություն են ստանում բիզնես ոլորտում։ Հաջողակ բիզնես գործարարների հետ ունեցած հարցազրույցների միջոցով՝ հեղինակը փորձում է լրացնել այդ բացը և հնարավորինս հասանելի դարձնել բիզնես կրթությունը կանանց համար։

Cary Cherniss և Daniel Goleman՝ «Optimal»

Եթե հոգնել եք անընդհատ գերծանրաբեռնվելուց և չեք կարողանում լիարժեք հաճույք ստանալ ձեր աշխատանքից, ապա այդ աուդիոգիրքը կսովորեցնի ձեզ ճիշտ կառավարել ձեր աշխատանքը և ժամանակը՝ ազատվելով ստրեսից և ծանրաբեռնվածությունից։

Դիտվել է 974անգամ
Վերջին լուրեր