03 / Հուլիս / 2024 : 16-24
Նեյրոմարքեթինգ, ինչպես ազդել գնորդի հոգեբանության վրա
Շատ հաճախ մենք գնումների ընթացքում նախընտրում ենք գնել մեզ չպետքական կամ ոչ հարմար իրեր՝ տրվելով կարճաժամկետ զգացմունքներին՝ հանկարծակի տրամադրության բարձրացում, տխրություն, անհանգստություն, հոգնածություն, հաղորդակցության կարիք և այլն:Մարքեթոլոգները վաղուց սովորել են ազդել մեր զգացմունքների վրա: Նրանք մանրակրկտորեն որոնում են մեր թույլ կետերը և անում ամեն ինչ, որպեսզի ավելի շատ գնենք:Ահա թե ինչու են մարդիկ փող ծախսում այն բաների վրա, որոնց կարիքը նրանք չունեն: Աղջիկները, հետևելով նորաձևությանը, գնում են այնպիսի հագուստ, որը նրանց չի սազում, իսկ ուսանողները խնայում են գումարը՝ ուտելով էժան և ոչ առողջարար սնունդ, որպեսզի գումար հավաքեն նոր հեռախոսի համար:
Սա էլ հենց նեյրոմարքեթինգն է, որը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ սպառողին և ուղեղի ռեակցիայի ուսումնասիորւթյան միջոցով բարձրացնել մարքեթինգային մեթոդների արդյունավետությունը և սպառողի վերաբերմունքը արտադրանքի նկատմամբ: Սրանում է կայանում նեյրոմարքեթինգի և ավանդական մարքեթինգի հիմնական տարբերությունը, այն չի պահանջում գնորդի սուբյեկտիվ նախասիրությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն:Նեյրոմարքեթինգում օգտագործվում են շատ մեթոդներ, որոնք թույլ են տալիս ազդել սպառողի ենթագիտակցական վերաբերմունքի վրա ապրանքի, գովազդի, դիզայնի և դրանց բաղադրիչ տարրերի հայտնաբերման համար:
Ահա դրանցից մի քանիսը`
1.Մարդու սիրտ-անոթային համակարգի մոնիտորինգ (սրտի կաթվածի, ճնշման և անոթային տոնուսի չափում),
2.Մաշկի էլեկտրական դիմադրության չափումը (աճող տատանումները հայտնաբերելու համար),
3.Դեմքի մկանների կրճատման գրանցում,
4.Վերարտադրող պոտենցիալի վերլուծություն (ուղեղի ռեակցիայի վերլուծությունը):
Դիզայնի մեջ նեյրոմարքեթինգի օգտագործման հետաքրքիր հազարավոր օրինակներ կան, որոնցից մեկն է Frito Lay ընկերության կողմից արտադրված Lays չիպսերը: Այն ցույց է տվել, որ բնական և անփայլ գույները, ինչպես նաև առողջության համար օգտակար արտադրանքի լուսանկարները չեն նպաստում ապրանքի գնմանը: Այդ պատճառով ընկերությունը սկսեց օգտագործել վառ գույներով փայլուն փաթեթ՝ տապակած չիպսերի նկարներով:Մարքեթոլոգները ամենակարևոր ազդեցությունը թողնում են հենց տեսողական լուծումների միջոցով: Հետևաբար ընկերության լոգոյի, վեբ-կայքի դիզայնի, փաթեթավորման դիզայնի, գույնի և նկարագրության աշխատանքները շատ կարևոր են հաջող բրենդի համար:
Կան նաև հաճախորդի վրա ազդեցություն ստեղծելու մի շարք այլ գաղափարներ, որոնցից են օրինակ՝ ազդեցություն դիպչելու, հոտի, համի, ձայնի և ճաշակի միջոցով։
Դիտվել է
8002անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...