03 / Հուլիս / 2024 : 16-24

Նեյրոմարքեթինգ, ինչպես ազդել գնորդի հոգեբանության վրա

Շատ հաճախ մենք գնումների ընթացքում նախընտրում ենք գնել մեզ չպետքական կամ ոչ հարմար իրեր՝ տրվելով կարճաժամկետ զգացմունքներին՝ հանկարծակի տրամադրության բարձրացում, տխրություն, անհանգստություն, հոգնածություն, հաղորդակցության կարիք և այլն:Մարքեթոլոգները վաղուց սովորել են ազդել մեր զգացմունքների վրա: Նրանք մանրակրկտորեն որոնում են մեր թույլ կետերը և անում ամեն ինչ, որպեսզի ավելի շատ գնենք:
Ահա թե ինչու են մարդիկ փող ծախսում այն բաների վրա, որոնց կարիքը նրանք չունեն: Աղջիկները, հետևելով նորաձևությանը, գնում են այնպիսի հագուստ, որը նրանց չի սազում, իսկ ուսանողները խնայում են գումարը՝ ուտելով էժան և ոչ առողջարար սնունդ, որպեսզի գումար հավաքեն նոր հեռախոսի համար:
Սա էլ հենց նեյրոմարքեթինգն է, որը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ սպառողին և ուղեղի ռեակցիայի ուսումնասիորւթյան միջոցով բարձրացնել մարքեթինգային մեթոդների արդյունավետությունը և սպառողի վերաբերմունքը արտադրանքի նկատմամբ: Սրանում է կայանում նեյրոմարքեթինգի և ավանդական մարքեթինգի հիմնական տարբերությունը, այն չի պահանջում գնորդի սուբյեկտիվ նախասիրությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն:

Նեյրոմարքեթինգում օգտագործվում են շատ մեթոդներ, որոնք թույլ են տալիս ազդել սպառողի ենթագիտակցական վերաբերմունքի վրա ապրանքի, գովազդի, դիզայնի և դրանց բաղադրիչ տարրերի հայտնաբերման համար:

Ահա դրանցից մի քանիսը`
1.Մարդու սիրտ-անոթային համակարգի մոնիտորինգ (սրտի կաթվածի, ճնշման և անոթային տոնուսի չափում),
2.Մաշկի էլեկտրական դիմադրության չափումը (աճող տատանումները հայտնաբերելու համար),
3.Դեմքի մկանների կրճատման գրանցում,
4.Վերարտադրող պոտենցիալի վերլուծություն (ուղեղի ռեակցիայի վերլուծությունը):

Դիզայնի մեջ նեյրոմարքեթինգի օգտագործման հետաքրքիր հազարավոր օրինակներ կան, որոնցից մեկն է Frito Lay ընկերության կողմից արտադրված Lays չիպսերը: Այն ցույց է տվել, որ բնական և անփայլ գույները, ինչպես նաև առողջության համար օգտակար արտադրանքի լուսանկարները չեն նպաստում ապրանքի գնմանը: Այդ պատճառով ընկերությունը սկսեց օգտագործել վառ գույներով փայլուն փաթեթ՝ տապակած չիպսերի նկարներով:

Մարքեթոլոգները ամենակարևոր ազդեցությունը թողնում են հենց տեսողական լուծումների միջոցով: Հետևաբար ընկերության լոգոյի, վեբ-կայքի դիզայնի, փաթեթավորման դիզայնի, գույնի և նկարագրության աշխատանքները շատ կարևոր են հաջող բրենդի համար:

Կան նաև հաճախորդի վրա ազդեցություն ստեղծելու մի շարք այլ գաղափարներ, որոնցից են օրինակ՝ ազդեցություն դիպչելու, հոտի, համի, ձայնի և ճաշակի միջոցով։

Դիտվել է 4569անգամ
Վերջին լուրեր