04 / Հուլիս / 2024 : 16-11

Որո՞նք են բիզնես ոլորտի հիմնական միֆերը և ինչպե՞ս չմատնվել խաբեության

Բիզնես սկսելու համար երբեք ուշ չէ, կարևոր չէ, թե Դուք ինչ պաշտոն եք զբաղեցնում կամ քանի տարեկան եք, անհրաժեշտ է միայն հավաքել ուժերը և սկսել: Բիզնեսի ոլորտն անսահման է, սակայն երբեմն դրա մասին ստեղծում են անիրական պատկերացումներ և միֆեր, որոնք ունեն պարզաբանման կարիք։
1. Ինչպիսի՞ն պետք է լինի լավ գործարարը

Միֆ է այն, որ գործարար դառնալը շատ ռիսկային է և անիրական, ինքնին ուղեկցվում է մի շարք ռիսկերով։

Իրականություն է այն, որ գործարարները երբեք գումարը անհիմն չեն վատնում: Նրանք ավելի շատ հաշվարկ են անում մինչև շուկա նրանց մուտքը, քան որևէ այլ անձ: Նրանց մոտ ամեն ինչ նախորոք պլանավորված է, գծված և առանց որևէ բացթողնման: Գործարար դառնալու միակ ռիսկը կայանում է նրանում, որ նրանք փորձում են այն ամենն ինչ նոր է և տարբերվող։
2. Ինչպե՞ս է պետք սկսել


Միֆ է այն որ, ձեր բիզնես ծրագիրը պետք է պատրաստ լինի մինչև բիզնես գործունեություն սկսելը:

Իրականություն է այն, որ բիզնես պլանը կառուցվում է հենց ստեղծման և աշխատանքի ժամանակ: Իրենց բիզնեսը հաջողած գործարարների 70 %-ը սկսել են առանց կատարյալ բիզնես պլանի:

3. Ո՞րն է լավագույն գաղափարը

Միֆ է այն, որ եթե կա լավ գաղափար, հաղթանակն ապահովված է:

Իրականություն է այն, որ լավ գաղափարի՝ հաջողության գրավական լինելու պնդումն այնքան էլ կախված չէ դրա բովանդակությունից: Այն ուղղակիորեն կապված է հենց դրա ստեղծողի և իրագործողի հետ։ Առանց բանիմաց աշխատակազմի և մասնագետների գաղափարը ոչինչ է։ Մարդիկ տարիներ են կորցնում հիանալի գաղափարի փնտրտուքների վրա՝ մածելով, որ դա է նոր ստեղծվող բիզնեսի միակ շարժիչ ուժը։
4. Տեղեկացվածության աստիճանը

Միֆ է այն, որ գործարարը պետք է լինի ամենագետ և տա ցանկացած հարցի պատասխան։

Իրականություն է այն, որ գործարարները չեն կարող տեղյակ լինել ամեն ինչից կամ ունակ լինել ինքնուրույն լուծում տալու ցանկացած հարցի։ Հենց դրա համար էլ գոյություն ունի մասնագիտական թիմ, որը, ըստ բաժինների, լրացնում է գործարարի և ղեկավարի աշխատանքը։
5. Ո՞ր ոլորտում սկսել բիզնես։

Միֆ է այն, որ 21-րդ դարում բիզնես սկսելու լավագույն ոլորտը IT ոլորտն է և միայն այդտեղ հնարավոր է հասնել հաջոության։

Իրականություն է այն, որ նորարարությունը մուտք է գործում գրեթե յուրաքանչյուր ոլորտ և բիզնես սկսելու համար պարտադիր չէ ունենալ IT գիտելիքներ կամ մասնագիտացում։
Դիտվել է 2494անգամ
Վերջին լուրեր