Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հուլիս / 2024 : 15-45

Ահա, թե ինչպես այս բրենդները կարողացան ժամանցը վերածել հաջողակ բիզնեսի

Ժամանցային տարատեսակ զբաղմունքների մեջ կան անյպիսինները, որոնց գոյությունն անգամ զարմացնում է մարդկանց։ Սակայն այդ տարբերվող զբաղմունքների հետևում երբեմն կարող են թաքնված լինել հրաշալի բիզնես գաղափարներ, որոնք ոչ միայն կբերեն շատ եկամուտ, այլւև անսահման հաճույք կպատճառեն թե՛ ստեղծողներին և թե՛ այդ բիզնեսի սպառողներին։ Ներկայացնենք ժամանցային բիզնեսի մի քանի օրինակ, որոնք այլևս տարօրինակ չեն համարվում բիզնես աշխարհում։

Իլուզիայի թանգարան

Երբ տուրիզմը Չեխիայում սկսեց անկում ապրել, անհրաժեշտ էր գտնել ուղղիներ այն վերակենդանացնելու և զարգացնելու համար։ Հենց այս նպատակով՝ երկու չեխիացի երիտասարներ որոշեցին բացել մի թանգարան, որտեղ ամեն ինչ պատրանք կլինի՝ տարօրինակ կառուցվածքով, դասավորությամբ և իմաստով։ Թանգարանի բացումից հետո այն ոչ միայն մեծ հաջողություններ գրանցեց Չեխիայում, այլ տարածում գտավ նաև դրա սահմաններից դուրս։ Այժմ իլուզիայի թանգարանը ունի 38–ից ավելի մասնաճյուղ աշխարհի շուրջ 25 երկրներում և համարվում է արվեստի և մշակույթի ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։

Իրեր կոտրելու սրահ

2017 թվականին երիտասարդ Սթիվենի գլխում ծնվեց գաղափար բացելու մի սրահ, որտեղ մարդիկ կկարողանային կոտրել, նետել, նվասել տարբեր տեսակի իրեր, ինչը երբեմն հաճույք կարող է պատճառել։ Տղան իր թաղամասում բացեց iSmash կենտրոնը, որտեղ տարբեր տաղավարներում հնարավոր էր նետել կացիններ կամ այլ գործիքներ, կոտրել ամաններ, կենցաղային այլ պարագաներ, պատռել հագուստ կամ ուղղակի վնասել տարբեր իրեր։ Չնայած գաղափարի տարօրինակությանը, այն սիրվեց այցելուների կողմից, և այժմ կենտրոնն ունի մի քանի մասնաճյուղեր ԱՄՆ-ում։

Պաղպաղակ շների համար

Շները ընտանիքի անդամներ են համարվում, և շատ տերեր ցանկանում են ավելի շատ վայրեր ունենալ իրենց ընտանիքի հավատարիմ անդամների հետ ժամանակ անցկացնելու համար։ Ահա թե ինչու Սյուզանը 2018–ին որոշեց բացել պաղպաղակ մատուցող սրճարան` հատուկ շների համար, որտեղ կենդանիները կկարողանան համտեսել պաղպաղակ՝ պատրաստված իրենց թույլատրվող սննդից։ Սրճարանը շատ արագ ճանաչում գտավ և մասնաճյուղեր բացեց ԱՄն-ի ավելի քան հինգ նահանգներում։

Հավայան ոճի կտավներ

Գաղափարի հեղինակ Մայան մի անգամ երազում տեսավ, թե ինչպես է տարատեսակ ներկեր լցնում դատարկ կտավի վրա՝ թույլ տալով, որ դրանք ինքնուրույն ստեծեն պատկերներ։ Արթնանալով՝ նա փորձում է գաղափարը և հասկանում, որ այն ոչ միայն ժամանակակից արվեստի նոր ճյուղ կարող է դառնալ, այլև կարող է հասանելի և ժամանցային բիզնես ստեղծել։ Նրա Hawaii Fluid Art կենտրոնում այցելուները կարող են, կտավների վրա լցնելով տարբեր ներկեր, ստանալ հավայան ոճի էկզոտիկ պատկերներ, որոնց ստեղծման համար նկարչական ոչ մի հմտություն չի պահանջվում։ 2023-ին բացվել են նկարչական կենտրոնի 60–ից ավելի մասնաճյուղեր։
Դիտվել է 2904անգամ
Վերջին լուրեր