Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հուլիս / 2024 : 16-09

Հաջողակ մարդկանց 5 գաղտնիքները

Հաջողակ մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում փորձում են զբաղվել միմիայն իրենց համա օգտակար և անհրաժեշտ զբաղմունքներով, որոնք հետագայում դրական ազդեցություն կունենան նրանց վրա։
Երբեմն մենք ինքներս մեզ հարցնում ենք այն բոլոր գաղտնիքների մասին, որոնք օգնում են մեր օրերի հայտնի և կայացած դեմքերին հասնել իրենց հաջողությանը։
Հաջողակ մարդկանց ունեցած կենսակերպը երբեմն չի համապատասխանում նրանց ունեցած արդյունքների հետ, սակայն դա չի նշանակում, որ նրանք ապրում են սխալ կենսակերպով։
Ուորեն Բաֆետը, չնայած որ հազարավոր աշխատակիցներ ունեցող ընկերությունների սեփականատեր է, աշխատանքի մեջ ամբողջությամբ կլանված չէ: Իր խոսքերով, իր աշխատաժամանակի 80%-ը նա նվիրում է ընթերցանությանն ու մտորումներին: Այդ ամենի վրա օգտագործած ժամանակը տալիս է նրան գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ճիշտ որոշումներ ընդունելու և հաջողակ բիզնես վարելու համար:
Ներկայացնենք գաղտնիք, որոնք խորհուրդ են տալիս հենց հաջողակները՝ ժամանակն ու գաղափարներն ավելի խելամիտ օգտագործելու համար։
Պահեք օրագիր

Բենջամին Ֆրանկլինը ամեն առավոտ հարցնում էր ինքն իրեն, թե ինչ լավ բան պետք է այդ օրն անի: Իսկ ամեն գիշեր օրն ավարտում հետևյալ հարցով.«Ի՞նչ լավ բան եմ ես այսօր արել»: Սթիվ Ջոբսը, հայելու առաջ կանգնած, հետաքրքրվում էր հետևյալով.«Եթե այս օրը լիներ իմ կյանքի վերջին օրը, կանեի՞ ես այն, ինչ պատրաստվում եմ անել»:

Տնտեսագետ և մենեջմենթի հարցերով խորհրդատու Պիտեր Դրուկերը որոշում ընդունելիս գրառում էր իր ակնկալիքները դրա հետ կապված, իսկ մի քանի ամիս անց համեմատում էր դրանք այն ամենի հետ, ինչ իրականում եղել էր: Իսկ Օփրա Ուինֆրին ամեն իր օրը սկսում է երախտագիտության օրագրից՝ գրառելով այնտեղ 5 բան, որոնց համար նա շնորհակալ է կյանքին:

Գրառելով ձեր մտքերի, ծրագրերի ու կյանքի իրադարձությունների մասին, դուք դառնում եք ավելի ուշադիր և կենտրոնացած, այն զարգացնում է ձեր ինքնամտածողությունը և սովորեցնում ընդունել ճիշտ որոշումներ:

Քնի ընդմիջումներ ունեցեք

Առնվազն մեկժամյա քունը ինֆորմացիան յուրացնելու կարողության վրա ունի նույնքան դրական ազդեցություն, ինչպես լիարժեք ութժամյա քունը: Գիտնականները ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր սովորում են առավոտյան, 30%-ով ավելի լավ են կատարում ստուգողական թեստերը երեկոյան, եթե նրանք արել են մեկժամյա քնային ընդմիջում օրվա ընթացքում:

Այս սովորությունն ունեին Ալբերտ Էյնշտեյնը, Թոմաս Էդիսոնը, Ուինսթոն Չերչիլը, Ջոն Քենեդին, Ռոնալդ Ռեյգանը, Ջոն Ռոկֆելերը և այլ վաստակավոր մարդիկ: Լեոնարդո դա Վինչին կիրառում էր քնի բազմաֆազ տեսակը՝ բաժանելով այն մի քանի տասը րոպե տևողությամբ բաժանումների: Նապոլեոնը նախընտրում էր ննջել ամեն ճակատամարտից առաջ:

Սալվադոր Դալին և Էդգար Ալլան Պոն ևս օգտագործում էին այս մեթոդը, որպիսի հասնեն հիպնագոգիայի.վիճակ քնի և իրականության միջև, որն օգնել է նրանց դառնալ առավել ստեղծարար:


Քայլեք առնվազն 20 րոպե

Շատ հայտնի գործարարներ իրենց ժամանակացույցի մեջ անպայման ժամանակ են հատկացնում սպորտով զբաղվելու համար: Զբոսանքը նույնպես կարող է լինել մարզվելու հիանալի միջոց:

Չարլզ Դարվինը զբոսնում էր օրվա մեջ երկու անգամ. կեսօրին և 16:00-ին: Բեթհովենը ճաշից հետո դուրս էր գալիս երկար զբոսանքի և իր հետ վերցնում էր մատիտ և նոտայի տետր այն դեպքում, որ նրան կարող է այցելել ոգեշնչումը: Չարլզ Դիքենսը արագ քայլով քայլում էր օրական ավելի քան 10 կիլոմետր, որը օգնում էր նրան չհոգնել անդադար աշխատանքից: Սթիվ Ջոբսը զբոսնում էր, եթե առաջիկայում նրան սպասվում էր կարևոր խոսակցություն:


Կարդացեք

Գրքերը Բիլլ Գեյթսի՝ աշխարհի ամենահարուստ մարդու, սիրելի ուսումնական ռեսուրսներն են: Կարդալը գիտելիքի ստացման ամենահասանելի աղբյուրներից մեկն է, այն նպաստում է նաև մարդու մտաավոր և հոգեկան զարգացման համար։
Ուինսթոն Չերչիլը օրվա մեջ մի քանի ժամ կարդում էր կենսագրական, պատմական, փիլիսոփայական և տնտեսագիտական աշխատանքներ: Թեոդոր Ռուզվելտը կարդում էր մեկ գիրք այն օրերին, երբ զբաղված էր, իսկ 2-3 գիրք աշխատանքից ազատ օրերին:

Մարկ Կյուբանը ամեն օր կարդում է շուրջ 3 ժամ: Միլիարդեր Դեվիդ Ռուբենշտեյնը կարդում է շաբաթական 6 գիրք: Իլոն Մասկը երիտասարդ տարիներին կարդում էր օրական 2 գիրք: Իսկ Դիսնեյի գլխավոր գործադիր տնօրեն Բոբ Այգերը հանուն ընթերցանության ամեն առավոտ արթնանում է 4:30:
Դիտվել է 3596անգամ
Վերջին լուրեր