Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հուլիս / 2024 : 13-50

Կյանքի հմայքը ստեղծագործելու մեջ է... Անի Նիկոյան


Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասանուհի, պարուհի Անի Նիկոյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը մանկության հաճելի հիշողության, հաջողության սահմանման, դերասանուհու մասնագիտության, սիրո և երջանկության մասին:
-Ո՞րն է Ձեր մանկության ամենահաճելի հիշողությունը։
-Շատ լավ հիշում եմ, թե ինչպես էի բակի երեխաներին հավաքում, դերաբաշխում կատարում, տանից իրեր իջեցնում՝ որպես ռեկվիզիտներ, հորինված սցենարով ներկայացումներ բեմադրում հարևանների համար, և մեծ հիացմունք ու գոհունակություն ապրում հնչող ծափերից։ Նույնը պարտադիր իրականացնում էի, երբ ամռան արձակուրդներին գնում էի գյուղ՝ Ջավախք… :))

-Ձեզ ավելի հոգեհարազատ է պարարվե՞ստը,թե՞ դերասանուհու մասնագիտությունը։
-Երբեք իրենց չեմ դնում համեմատականի մեջ, որպեսզի հասկանամ, թե նրանցից որն է առավել իմ կյանքում, քանզի դրանք տարբեր աշխարհների տարբեր դռներ են (համենայն դեպս ինձ համար), և յուրաքանչյուրի դուռը բացելիս նվիրվում եմ ամբողջովին՝ չսպառելով ինձ մյուսի համար։
-Ի՞նչն է դերասանի մասնագիտության մեջ Ձեզ հիասթափեցնում։
-Եթե այդ մասնագիտության իրական կրողն ես, ոչինչ ի զորու չէ հիասթափեցնել։

-Ու՞մ հետ են Ձեր մտքերը...
-Հայրիկիս…

-Ե՞րբ եք ասում «Վաղը ուշ կլինի»...
-Ամեն օր։

-Սերը ուժ ունի՞...
-Հենց սերը ուժ ունի, որի մոտիվը բարին է. մնացյալ բոլոր ուժերը կարող են բարության հիմքով չլինել։
-Ինչի՞ մեջ է կյանքի հմայքը։
-Ստեղծագործելու…

-Ի՞նչ է խորհրդանշում թե՛տղամարդու ,և թե՛ կնոջ լռությունը։
-Առհասարակ կարծում եմ, որ հարաբերությունների մեջ լռությունը թե’ կնոջ, և թե’ տղամարդու պարագայում կարող է սառեցնել և դատարկել հարաբերությունները։ Հաճախ լռությունը պարզապես խոհեմության նշան չէ. պետք է կարողանալ անդրադառնալ ցանկացած հուզող խնդրի՝ գտնելով խոսքի ճիշտ ձևակերպումը և ճիշտ պահը։
-Ի՞նչն է այսօր Ձեզ երջանկացնում։
-Ինձ երջանկացնում է այն, երբ հետադարձ հայացք գցելիս հասկանում ես, որ կյանքի որևէ փորձության արդյունքում չես չարացել, չես շեղվել քո ընտրած ուղուց և անկեղծ ու արդար ես ամեն օր ։

-Ո՞րն է հաջողության Ձեր սահմանումը...
-Մինչ կյանքի թոհուբոհի մեջ անդադար պայքար է հանուն ցանկալի դիրքի, լուռ ստեղծագործել։

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 17240անգամ
Վերջին լուրեր