Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հուլիս / 2024 : 14-01
«Ես ամաչում եմ հացից. Եղիշե Չարենց 1934-ին գրական մի ասուլիսում գրականագետ Հայկ Գյուլիքևխյանը կծու խոսքեր է ասում բանաստեղծ Եղիշե Չարենցի հասցեին: Լսելով այդ մասին՝ Չարենցը որոշում է հանդիպել Գյուլիքևխյանին և ավելի կծու խոսքերով պատասխանել նրան: Այդ ժամանակներում Երևանի ամենամարդաշատ փողոցը Աբովյանն էր: Ասենք՝ դա միայն փողոց չէր, այլ բացօթյա դահլիճ, որտեղ բոլոր երևանցիների մի կեսը ամեն օր կարող էր ամեն օր հանդիպել մյուս կեսին: Հենց Աբովյան փողոցով քայլելիս բանաստեղծն ինքն իրեն ասում է, «Ես նրան իմ ասելիքը կասեմ այս փողոցում, թող ամբողջ Երևանը տեսնի ու լսի»: Հաջորդ օրը իր երկրպագուների ուղեկցությամբ Չարենցը դուրս է գալիս Աբովյան փողոց՝ համոզված, որ պիտի հանդիպի Հայկ Գյուլիքևխյանին: Սկսում են ետ ու առաջ քայլել և սպասել: Վերջապես երևում է գրականագետը՝ իր գեղեցիկ բեղերով: Գյուլիքևխյանի ձեռքին մի թարմ մատնաքաշ կար: Հավանաբար գնել էր խանութից և տուն էր տանում: Չարենցի հայացքն ընկավ մատնաքաշին և ասես նրա լեզուն կապ ընկավ:Գրականագետը սովորականի պես բարևեց Չարենցին ու նրա ուղեկիցներին և շարունակեց ճանապարհը: Երբ մի քիչ հեռացավ, բանաստեղծի երկրպագուներից մեկն ասաց.-Վարպե՛տ, դու քո խոսքի տերը չեղար:-Մատնաքաշը խանգարեց: Չեմ կարող թեկուզ մի չոր խոսք ասել այն մարդուն, ում ձեռքին հաց կա: Ես ամաչում եմ հացից, — պատասխանեց բանաստեղծը:Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան «Հացապատում», Երևան, 1984թ. էջ 150:
Դիտվել է 11744անգամ
Վերջին լուրեր