22 / Հուլիս / 2024 : 15-56
«Բոլորը ծիծաղում էին իմ պատասխանի վրա»․ Ավետիք Իսահակյան
Մեր մեծանուն հայ գրողների ապրած կյանքւ նույնքան հետաքրքիր է, որքան նրանց ստեղծագործությունները։ Իրենց գործերում ընթերցողը կարող է երբեմն հանդիպել հուշերի կամ դրվագների, որոնք վերցված են իրական կյանքից, ինչպիսին է օրինակ Իսահակյանի այս պատմությունը՝ իր, Դերենիկ Դեմիրճյանի և Պռոշյանի մասնակցությամբ։ «1904 թվին,ամռանը, անցնում էի Ղարաքիլիսայով (Կիրովական), լսեցի, որ Պռոշյանը ընտանիքով այնտեղ է։ Գնացի մոտը և մի գիշեր հյուր եղա։ Բացի Պերճանուշից բոլոր զավակները հետն էին։ Դերենիկ Դեմիրճյանն էլ հյուր էր նրա մոտ։ Նաև մի օրիորդ էր ապրում նրա տանը, իր աղջիկների ընկերուհին։ Պոլսեցի էր և Եվրոպա պիտի մեկներ ուսանելու։Պռոշյանը նկատել էր,որ Դերենիկը և պոլսուհին իրար հետևում են․․․
Շատ հուզիչ և միևնույն ժամանակ շատ զվարճալի էր Պռոշյանի հոգատար մտմտունքը նրանց հանդեպ։
— Ա՜յ տղա,- գաղտնաբար ասաց ինձ,- էս երեխեքը իրար վրա աչք ունեն։ Աղջիկն ուզում է գնա արտասահման, ով գիտե էնտեղ ինչ շան ու գիլու բաժին դառնա, ափսոս է։ Ես ուզում եմ միջամտեմ, բայց նրանք ինձանից քաշվում են, սրտերը չեն բանում։ Նրանց սերը պիտի գլուխ բերել, խեղճ են։ Դու կարաս, ընկեր տղա է, թե Դերենիկն է նազ անում` էդ գյադին համոզիր, թե աղջիկն է նազ անում` աղջկան համոզիր։
— Քյաչալը դեղ գիտենա, իրեն գլխին կանի,-պատասխանեցի ես ամենայն լրջությամբ։
Եվ երկար ժամանակ բոլորը ծիծաղում էին իմ պատասխանի վրա»։
Դիտվել է
10222անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
Ի՞նչ է սպասվում Բարեկենդանի օրը Կոտայքում. մանրամասներ
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք...
30 / Մարտ / 2020
Հայկ Մարությանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Մուրադյանը և այլք Հայ ասոցիացիա -ի վիճակահանությանը
Փետրվարի 29-ին կայացավ Հայ ասոցիացիայի բարեգործական միջոցառումը, որը հայ 55 ընտանիքի հնարավորություն տվեց բուժել անպտղությունն անվճար։
Էմոցիաներով լի այս օրն ամփոփոց այս տարվա ձմեռը. հաջորդող...
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...