Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հուլիս / 2024 : 15-34

«Հրաշք կոնֆետը»․ Մարս Ֆորեսթի հաջողության պատմությունը

Մարս Ֆորեսթը ծնվել է 1904 թվականին Մինեսոտայում, ոչ այդքան հարուստ ընտանիքում։ Հայրը` Ֆրենք Մարսը, պատրաստում էր էժան քաղցրավենիք, իսկ մայրը դրանք վաճառում էր: Ֆորեսթը ուսանողական տարիներին սկսեց աշխատել “Camel” ծխախոտի արտադրամասում՝ դարնալով գովազդային գործակալ: Սակայն որոշ ժամանակ անց՝ “Camel”-ի գովազդային պաստառներով խանութների ցուցափեղկերը սոսնձելու համար ձերբակալվեց և հայտվեց ճաղերի ետևում: Բանտից հետո նա Յելի համալսարանում սկսեց ուսումնասիրել տնտեսագիտություն քիմիա և ձեռներեցություն: Մի անգամ խմելով մայրիկի պատրաստած կաթնային կոկտեյլը` նրա գլխում մի տարօրինակ միտք ծնվեց: Ֆորեսթը որոշեց կաթնային կոկտեյլով լցոնված շոկոլադ պատրաստել, հայրն էլ, փորձելով օգնել որդուն, կոկտեյլի մեջ ավելացրեց մի քիչ կարամել: Ստացվեց այժմյա բոլորիս հայտնի “Milky Way”՛-ը, որը, անսպասելիորեն, դուր եկավ հաճախորդներին: Ֆրենք Մարսը նույնիսկ կարիք չունեցավ գովազդել «հրաշք կոնֆետը», քանի որ առաջին տարում վաճառվեց 800 հազար դոլարի “Milky Way”:
Սակայն Ֆորեսթը ցանկանում էր ավելին, ձգտում էր համաշխարհային հռչակի: Նա որոշեց հիմնել քաղցրավենիքի սեփական արտադրությունը, որի համար էլ նա հորից պահանջեց արտադրության 1/3-ը, բայց հայրը նրան մերժեց: Վիճելով ընտանիքի հետ՝ նա տեղափոխվեց Անգլիա։1932-ին Ֆորեսթն անգլիական մի քաղաքում վարձակալեց հրուշակեղենի մի ավերված արտադրամաս և, հմտորեն փոփոխելով “Milky Way”-ի բաղադրությունն ու ստանալով “Mars” շոկոլադե բատոնը, հիմնեց աշխարհի այժմյա ամենահայտնի շոկոլադ արտադրող կազմակերպությունը` “Mars Confectionery”-ն: Նա ուներ իր սեփական բիզնեսը վարելու հստակ և խիստ կանոնները, որոնք հակասում էին ժամանակների տնտեսվարման բոլոր կանոններին, սակայն դարձավ ավելի ուշ ստեղծված մենեջմենթի ուղղության հիմքը։Գործարարը պնդում էր, որ “Mars”-ը քաղցրավենիք է, որը մարդուն ապահովում է էներգետիկ լիցքերով, ձերբազատում է հոգնածությունից և նյարդային գերլարվածությունից՝ այդպիսով խրախուսելով նրանց գնել քաղցրավենիք ցրտից պաշտպանվելու համար:Շոկոլադը շաքարապատելուց հետո, քաղցրավենիքը դարձավ հռչակավոր M&Ms-ներրի նախատիպը, որոնց անվան մեջ մեկտեղվել են 2 ամենախոշոր հրուշակագործերի անունների առաջին տառերը. Մարս և Մյուրի։
Դիտվել է 7095անգամ
Վերջին լուրեր