26 / Հուլիս / 2024 : 14-28
Վտանգ և ինքնապաշտպանութիւն
Թնդանօթի միս, աննպատակ մահ — սա է վիճակւում անազատ ազգերին, եթէ դրանք ընդունակ չեն, վտանգից առաջ, նպատակ դնել իրենց հաւաքական կեանքին: Գաղութում` ամէն հայ անձնանպատակ է — հոգեախտաւոր, որ պատրանքներով լեցրած իր փչակը համարում է գոյութեան ճակատագիրը: Մեռնում են նրանք, որոնք իրենց ինքնանպատակ են դարձնում, աստւածացնում. եւ նրանք, որոնք կտրւում են նպատակից, Աստծուց: «Նպատա±կ» — «կայ այդ», կ’ասի ձեզ ամեն սոփեստ եւ ցոյց կը տայ մաշւած արժէքների փտած մի տախտակ, որի վրայ իր «ես»-ն է գրւած, իր «ես»-ի մանր գործը կամ մանր միտքը: Հանճարները սպանւում են մանր գործերից, ժողովուրդները մեռնում են մանր առաքինութիւններից:Ոգին է կեանքի խորքը, իսկ ոգու տարողութիւնը չափւում է նպատակի մեծութեամբ,մեծութեամբ, ինչպէս բարոյականը` նպատակի իմաստով: Նպատակի մեծութիւն եւ իմաստ չի ունեցել եւ չունի անցեղ հայը: Նա չունի բարոյական խառնւածք, նրա համար չկայ արժէքների աստիճանաւորում:Ո՞վ իր անձը, իր մէկ ու կէս հոգիանոց «կազմակերպութիւնը» կը ստորադասի ազգի ճակատագրին:Ինչո՞ւ է գաղութը նպատակների շփոթարան, արժէքների եւ բարոյականների խառնարան: Որովհետեւ հոգեւոր գաղութը, ամէն բանից առաջ, վտանգի մոռացումի ճիգ է: Ուր այս անկենսաբանական ճիգը կայ, այնտեղ շղթայազերծւում է հոգեւոր անիշխանականութիւնը: Դեռ հասկացողութիւն չկայ ա’յն մասին, որ վտանգը սարսափի ուրւական,երեւակայութեան բանդագուշանք եւ մտացածին ահազանգում չէ, այլ ընկերային զգացումի առաջին ստեղծիչ ազդակը, կեանքի կենսաբարոյական դաստիարակը եւ պատմութեան մարզում այնքան անխուսափելի, որքան տեղատարափը` ամպումից, երկրաշարժը` հրաբխային ժայթքումից յետոյ: Քանի դեռ այս հասկացողութիւնը չկայ – չկայ կենսաբանօրէն նպատակայարմար ինքնապաշտպանութեան գործ:Ի՞նչ է վտանգը — դա նաե’ւ ոգու կռահում է: Ի՞նչ է յաղթահարումը — դա նաե’ւ կռահող ոգու կանխումի ճիգի իմաստութիւն է:Օրւայ հայ կեանքում կռահում չկայ — կայ միայն ենթադրութիւն. կանխումի մտահոգութիւն չկայ — կայ միայն պայմանների հաշւառում: Ի՞նչն է անկարելին — պայքարը Հայրենիքի՞ համար: Ի՞նչն է կարելին — գաղութում «հայը` հայ պահե՞լ»-ը, «ներգա՞ղթ»-ը: Ժողովրդի համար հնարաւոր են այն բաները, որոնցում ճիգի իմաստութիւն, նւիրումի եւ արիութեան պահանջ չկայ: Ազատւել տկարութեան բանդագուշանքներից — ասել էինքնապաշտպանութեան գործը հասկանալ ո’չ թէ «պայքար այլասերումի դէմ», այլ «պայքար Հայրենիքի համար»:Դրանով միայն հայը` յաւիտենօրէն հայ կը մնայ:Հայկ Ասատրյան«Տարօնի Արծիւ», 1938 թ. , թիվ 2
Դիտվել է
3011անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...