Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2024 : 14-30

«Արթնացի՛ր, Հայաստա՜ն».Հայկ Ասատրյան

Այսօր, մեր կեանքի ո՛ր կողմն էլ վերցնենք` գիտականութեան փոխարէն հանդիպում ենք բանդագուշանքի (զառանցանք, ցնորական,մտացածին) , մտածումի փոխարէն` յոյզի, ձեւի փոխարէն` քաոսի, կազմակերպութեան փոխարէն` անկանոնութեան:Միայն գաղութներում հրատարակում ենք հարիւրի չափ թերթպարբերաթերթեր, որոնց 90 տոկոսը ծառայում է տգիտութեան եւ հոգեւոր պառակտումի գործին: Ունինք հարիւրաւոր «վարժարաններ», բայց հազիւ 1-2 կանոնաւոր դպրոցներ:Ունինք հազարից աւելի «վարժապետներ», բայց մանկավարժութեան սկզբունքներին ծանօթ, հազիւ, 1-2 տասնեակ ուսուցիչներ:Աւելի՛ն:Ունինք ահռելիօրէն սրւած գոյութեան կնճիռ-թափառական ժողովուրդ եւ քաղաքականապէս յօշոտւած հայրենիք: Բայց վերակազմական, վերանւաճողական համազգային ճի՞գ… Մեր մտաւորականութեան մի մասն է միայն երկնում: Միւսը` նստած ռուսական տակառում,երերւում է հայոց խռովայոյզ լճակի ալիքներին եւ թմբուկ զարկում՝ «աշխարհի մէկ վեցերորդականի» համար: Երրորդը` բացել է երախը եւ խօսքի ցեխ է թափում: Չորրորդը` փակել է ոգու դուռը եւ սեփական տկարութիւնն է որոճում:Իսկ թո՞ւրքը — նա քշում է իր երիվարը հայոց ամայացած դաշտերով, բարձրանում մեր հպարտ լեռները, տրորում նրանց զգայուն կուրծքը եւ մնում… անպատիժ:«Արթնացի՛ր, Հայաստա՜ն», անհրաժեշտ, բայց տարաժամ կոչ,անհրաժեշտ` որովհետեւ, ահարկու է մեր կեանքի խռովքը, տարաժամ` որովհետեւ, ճշմարիտ գիտութեան համար անասելիօրէն խուլ են մեր ականջները եւ զարհուրելիօրէն կոյր` մեր աչքերը: Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք` մրափում ենք աղէտից յետոյ էլ:Հոդվածը, որ 1932թ. իբրեւ խմբագրական գրվել է «Խռովք» ամսագրում, որոշ փոփոխումներով, նշված վերնագրով, արտատպվել է »Տարօնի Արծիւ»-ի 1939թ. թիվ 8-ում:Հայկ Ասատրյան ( 1900 — 1956 )
Դիտվել է 4048անգամ
Վերջին լուրեր