29 / Հուլիս / 2024 : 16-32
Միլիարդատերը, ով ուզում էր թռչել․ Քրք Քրքորյանի հաջողության պատմությունը
Հայազգի միլիարդատեր և բարերար Քըրք Քրքորյանը ինը տարեկանից սկսել է գումար վաստակել՝ մեքենա լվանալով, կահույքի տեղափոխելով և այլ աշխատանքներ կատարելով։ Ութերորդ դասարանից հետո նա ընդհանրապես թողեց դպրոցը, որպեսզի աշխատի որպես ավտոմեխանիկ եւ զբաղվի բռնցքամարտով։ Քըրքը գտնում էր դեն գցած մեքենաներ, հասցնում դրանք համեմատաբար տանելի վիճակի եւ վաճառում՝ յուրաքանչյուրից ունենալով 5-10 դոլար մաքուր շահույթ։Շուտով Քըրքը դարձավ սիրողական բռնցքամարտի տեղի չեմպիոնը՝ միջին քաշում եւ ստացավ «աջով կրակող Քըրքորյան» մականունը։1939 թվականին, երբ Քըրքորյանը որոշեց զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով, նրան շինարարության գործ առաջարկեց Թեդ Օ՚Ֆլաերթին։ Աշխատանքի ընթացքում ընկերանալով՝ Թեդն առաջարկեց Քըրքին զբոսնել իր երկտեղանի փոքրիկ ինքնաթիռով, և Քըրքորյանն առաջին անգամ օդ բարձրացավ՝ արդեն հաջորդ առավոտյան նորից գալով թռիչքադաշտ։ Մի տարի անց Քըրքը զգաց, որ պատրաստ է դառնալ օդաչու եւ գնաց Ֆլորենս Բարնսի դպրոց։Քանի որ երիտասարդը ուսման վարձը վճարելու համար փող չուներ, նա առաջարկեց փոխհատուցել դա՝ ռանչոյում աշխատանքով։ Բարնսին առաջարկը դուր եկավ, եւ նրանք համաձայնության եկան։ Այդուհետ, օդաչուական դասերի միջեւ Քըրքորյանը կթում էր կովերին ու հավաքում գոմաղբը։ Եւ վեց ամիս անց ստացավ ոչ միայն օդաչուի արտոնագիրը, այլեւ մշտական աշխատանք Ֆլորենս Բարնսի դպրոցում։
1944 թվականի մայիսին Քըրքը եւ նրա խմբի հրամանատար Ջոն Վուլրիջը Ատլանտիկայի հատման արագության ռեկորդ սահմանեցին։
Բրիտանական ՌՕՈՒ-ում երկուսուկես տարի ծառայելու ընթացքում Քըրքը Եվրոպա փոխադրեց 33 ինքնաթիռ եւ բավականաչափ գումար կուտակեց՝ գնելով իր սեփական ինքնաթիռը, որով նա ուսուցանում էր սկսնակ օդաչուներին։
Քըրքը շուտեվ սկսում է ընկերության գործերով այցելել Լաս Վեգաս և 1940-1950-ական թվականներին նա արդեն իսկ շատ էր խաղում խաղատներում։ Մի գիշերվա ընթացքում 50-80 հազար դոլար տանուլ տալը նրա համար սովորական բան էր։ Ընկերության գործերը հաջող էին ընթանում, 1968 թվականին Քըրքը վաճառեց իր ավիաընկերությունը արդեն 104 միլիոն դոլարով ևստացավ TransAmerica-ի բաժնետոմսերի խոշոր փաթեթ՝ մոտ 85 միլիոն դոլար։
Քրքորյանի հաջողության բանաձևի մասին խոսելիս նա միշտ նշում էր․ «Ես պարզապես չեմ փորձում կրծոտել ոսկորը մինչեւ վերջ։ Չեմ սպասում, մինչեւ գները հասնեն առավելագույնի։ Չէ՞ որ դրանք հանկարծակի ընկնելու սովորություն ունեն։ Ես անում եմ քայլն արդեն այն ժամանակ, երբ շահույթն ինձ արդարացի է թվում»։
1967 թվականին Լաս Վեգասում սկսեց կառուցել քաղաքի ամենամեծ հյուրանոցը՝ հողակտոր գնելով 5 միլիոն դոլարով։ Քըրքն այս անգամ ձախողեց, իսկ ընկերության բաժնետոմսերը կտրուկ արժեզրկվեցին։ Ստիպված եղավ նույնիսկ վաճառել Լաս Վեգասի իր տունը, ինքնաթիռը, զբոսանավը։
1969 թվականին Քըրքը գնեց Metro Goldwyn Mayer (MGM) հոլիվուդյան հանրահայտ կինոընկերությունը և ստուդիայի ողջ ռեկվիզիտն անմիջապես վաճառեց աճուրդային տանը՝ 1,5 միլիոն դոլարով։ Ուշագրավ է, որ իր կյանքի ընթացքում նա երեք անգամ գնել ու վաճառել է այդ կինոստուդիան։
«Իմ գործերն իրենք են խոսում իրենց մասին» - բազմիցս նշել է Քրքորյանը։ Թեև նա հաճախ համեստորեն թաքցնում էր իր կարողությունը և գործունեությունը, նա համարվել է ԱՄՆ-ի ամենահայտնի գորարարներից և բարերարներից մեկը։
Դիտվել է
13100անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...