Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հուլիս / 2024 : 15-27

Կին գործարարը, ով միայնակ ճանաչելի դարձրեց իր բրենդն ամբողջ աշխարհում․ Էսթե Լաուդերի հաջողության պատմությունը

Էսթե Լաուդերը կին գործարար է, ով մտածեց վաճառքի մի մեթոդ, որը մինչև այժմ կիրառվում է բազմաթիվ ընկերությունների կողմից: Նա համարում էր, որ իր ունեցած բիզնեսն այդքան էլ մեծ չէ, սակայն այն զբաղեցնում էր ԱՄՆ-ի օծանելիքի շուկայի 45%-ը և վաճառվում է աշխարհի 150 երկրներում: Այսօր նրա ընտանիքի կարողությունը գնահատվում է 6 մլրդ դոլար, իսկ նրա անունը հավերժ մնաց 20-րդ դարի մարքեթինգային հնարամիտ քայլերի հեղինակների շարքում:Ամբողջ կյանքում նա մտածում էր՝ պետք է այնպես անել, որ կինն ավելի ու ավելի գեղեցիկ լինի: Սակայն սկզբում ոչինչ չկար և ապրելու համար միջոցներ էին պետք: Դասերից հետո վազում էր տուն ու սկսում վաճառել ընկերուհիներին, հարևաններին և այդ քսուկի աղմուկից նա հայտնի դարձավ, և երիտասարդ աղջիկն արդեն մեծ կրքով էր լցվում վաճառքի գործընթացի հանդեպ:«Ես հավատում էի, որ անպայման կարող եմ վաճառել այդ քսուկները, և շատ էի վաճառելու»-նշում էր Էսթեն իր մասին :Ամուսնու հետ նրանք հիմնում են Estee Lauder ընկերությունը, բայց գումար չունեին այն զարգացնելու համար: Բայց համառ գործարարը կարողացավ ճանաչելի դարձնել իր բրենդը: Ինչպե՞ս՝ օրինակներ բաժանելով: Ամեն մի գնումից հետո կանայք ստանում էին նվերներ, որից հետո հաճախորդների թիվը մի քանի անգամ կրկնապատկվեց: Էսթեն ինքն էր պատասխանում բոլոր հեռախոսազանգերին և խոսում էր տարբեր ձայներով, իբր մեկը հաշվապահն է, մյուսը քարտուղարուհին, առաքման բաժնի ղեկավարը և այլն: Էսթեն շատ էր կարևորում նաև փաթեթավորումը։ Նա այցելում էր գնորդների տների լոգարաններ, որպեսզի տեսնի, թե որ գույներն են կանանց համար նախընտրելի՝ տանելով նաև քսուկներ և այդ քսուկները տեղադրել լոգարանում, որպեսզի հասկանա՝ ինչպիսի տեսք կունենա ապրանքն այդ վայրում:Մի անգամ Էսթեն մտնում է ֆրանսիական Galleries Lafayette խանութ, առաջարկում է իր «Youth Dew» օծանելիքը , սակայն մերժում է ստանում: Իրեն չկորցնելով՝ գտնում է ամենաաղմկոտ տեղը, մոտենում օծանելիքի դարակների մոտ և իր «Youth Dew» օծանելիքը գցում գետնին: Օծանելիքի հոտը տարածվում է խանութում և հիացնում բոլորին, իսկ ընկերության ղեկավարը մեծ քանակությամբ պատվեր է գրանցում: Այս քայլից հետո մեկը մյուսի հետևից Էսթե Լաուդերը գրավեց Եվրոպական շուկան:
Դիտվել է 8861անգամ
Վերջին լուրեր