01 / Օգոստոս / 2024 : 16-17
Վեճ Չարենցի հետ․ Ռուբեն Զարյանի հուշերից
Տանից դուրս եկանք: Սպանդարյանով գնում էինք, եթե չեմ սխալվում, դեպի Գրողների տուն:Չարենցն այդ օրը նյարդային վիճակի մեջ էր, գրգռված, մի փոքր առիթ բավական էր, որ սուր խոսքեր ասի, խայթի: Երկար ժամանակ լուռ էր: Ճանապարհին հանդիպեց մի կին: Չարենցը ո՜չ բարև տվեց, ո՜չ բարևն առավ, միանգամից անցավ հարձակման: - Լսիր, այդ ի՞նչ ես արել: Նա թե` - Ի՞նչ: - Հեչ չէի սպասում, հե՜չ: - Բան ունես` կարգին ասա հասկանամ: Չարենցը թողեց նրան դարձավ ինձ. - Մի լսիր, թե ինչ է արել: Ու պատմեց: Մեզ հանդիպած կինը իր աղջկա համար Մոսկվայից բերել է ձմեռային մի զգեստ, որ հագնում են դահուկավորները, սպորտային մի սիրուն հագուստ, որ այն ժամանակ Երևանում չտեսնված բան էր: Աղջիկը հագնում, իջնում է բակ: Նրան անմիջապես շրջապատում են ծանոթ-անծանոթ երեխաներ: Սկզբից հետաքրքրվում են, հիացած նայում, հետո սկսում են տնազ անել, մինչև իսկ ծաղրել, քաշքշել… - Եվ դու պատկերացնո՞ւմ ես, դա անում է մի զարգացած, կրթված կին, բարձր դիրք ունեցող պաշտոնյա: Կինը չէր հասկանում, թե ինչու է Չարենցն իրեն կշտամբում: - Լսիր, ինչպե՞ս չես հասկանում,- դարձավ Չարենցը նրան,- որ դու երեխայիդ շրջապատի մեջ անցանկալի բնազդներ ես գրգռում: Թեև կինն արդեն խայթված էր, բայց աշխատում էր իրեն զսպել: - Չեմ հասկանում. ուրեմն քո ասելով, ես պետք է երեխայիս զրկեմ, ինչ է թե մյուսները չունե՞ն: - Հապա ի՞նչ ես կարծում: Ինչի՞ ես երեխայիդ հակադրում նրանց: Ինչու՞ ես ընկերներին լարում նրա դեմ: Երեխային հագցնելիս միշտ պիտի նկատի ունենաս նրա շրջապատը, ուրիշ ինչպե՞ս: Նրանք չունեն` քոնն ունի: Գոնե աղջկադ մասին մտածիր: Ինչու՞ ես հիմիկվանից գերազանցության հոգեբանություն պատվաստում նրա մեջ: Ուզում ես վերևի՞ց նայի մյուսներին: Չարենցն արդեն ձայնը բարձրացրել էր, և անցող- գնացողները մի պահ կանգ էին առնում` ոմանք տարակուսած, ոմանք հետաքրքրված նայում: Կինն այլևս չկարողացավ իրեն զսպել: - Քո ի՞նչ գործն է, ինչո՞ւ ես խառնվում իմ անձնական գործերին: - Անձնակա՞ն: Դա ի՞նչ անձնական գործ է: Դա, եթե կուզես իմանալ, հասարակական գործ է: Կինը, պաշտպանվելու համար, դիմեց հեգնանքի. - Համենայն դեպք դու չէ, որ ինձ պետք է սովորեցնես, թե ինչպես է հարկավոր դաստիարակել: - Հենց ես, ե՜ս պետք է սովորեցնեմ: Հապա ինչ ես կարծում: Չարենցը ձայնը գլուխն էր գցել: Կինը բոլորովին կորցրեց իրեն: - Ուրիշներին սովորեցնելուց առաջ, ինքդ դաստիարակվելու կարիք ունես: Դա բավական եղավ, որ Չարենցը մի կողմ դներ ամեն ինչ և անցներ անձնական այնպիսի վիրավորանքի, որ ախոյանը ստիպված էր սպառնալ նրան, թե դատարան քարշ կտա և ինձ էլ կկանչի որպես վկա: - Մի վախեցնի: դատարանում էլ նույնը կասեմ, և դատավորն ինձ կպաշտպանի, որովհետև ես եմ իրավացի: Այո՜, նա էլ կգա վկայություն տալու: Կարող ես գրել ազգանունը, ուսանող է, երիտասարդ քննադատ… Եվ իմ մասին ասաց մանրամասնություններ, որ ապագա դատավարության հետ կապ չունեին: - Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ, ամեն տեղ: Չարենցը չէր հանդարտվում, բայց կինն այլևս չկար: Շտապ-շտապ հեռացավ` մեզ մենակ թողնելով:
Դիտվել է
494անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
Ի՞նչ է սպասվում Բարեկենդանի օրը Կոտայքում. մանրամասներ
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք...
30 / Մարտ / 2020
Հայկ Մարությանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Մուրադյանը և այլք Հայ ասոցիացիա -ի վիճակահանությանը
Փետրվարի 29-ին կայացավ Հայ ասոցիացիայի բարեգործական միջոցառումը, որը հայ 55 ընտանիքի հնարավորություն տվեց բուժել անպտղությունն անվճար։
Էմոցիաներով լի այս օրն ամփոփոց այս տարվա ձմեռը. հաջորդող...
21 / Փետրվար / 2020
Մամուլի հաղորդագրություն. Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում
Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է Բարեկենդանի տոնախմբությունը։
Կազմակերպիչներն են Կէան կրթամշակութային...
23 / Հունվար / 2020
Ինչ է լինում քաղաքում, երբ բոլորը գինովցած են
Միջոցառման նպատակն է խթանել իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը:
03 / Փետրվար / 2020
Էվրիկա դպրոցում նշել են Բարեկենդանը (տեսանյութ). (լուսանկարներ)
Երևանի Էվրիկա դպրոցում նշվել է հայկական ավանդական կենցաղում շատ սպասված ու սիրված տոներից մեկը՝ Բարեկենդանը ։ Տոնի առթիվ դպրոցի աշակերտներն ու մանկավարժները հյուրընկալել են բարեշնորհ Անդրանիկ...
19 / Փետրվար / 2020
Ինչպե՞ս են Թեղենիք գյուղում պատրաստվում Բարեկենդանի տոնին
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք...
05 / Մարտ / 2020
Դասարանցիները ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը
Մարտի 4-ի Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Տիգրան Նալչանջյանի նոր՝ Դասարանցիները ֆիլմի փակ ցուցադրությունը։
Մոտ 1 ժամ 45 րոպե տևողությամբ ֆիլմի սցենարը պատրաստ է դեռևս 2018 թվականից,...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...