06 / Օգոստոս / 2024 : 13-24
«Արդարության և իրավունքի մասին դասագրքի մրցույթն անցավ անարդար և ոչ իրավաչափ». Սերոբ ԽաչատրյանԱրսեն Թավադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Անցած տարի պարոն Խաչատրյանն (Serob Khachatryan) ինձ առաջարկեց միասին գրել «Հասարակագիտություն – 8» առարկայի համար դասագիրք: Ես սիրով համաձայնեցի աշխատել իմ նախկին դասախոսի հետ:
Մոտ կես տարվա աշխատանքից հետո գիրքն այս տարվա գարնանն արդեն պատրաստ էր և ներկայացվեց մրցույթի: Հետո արդեն սկսվեց այդ առարկայի հետ կապված անհասկանալի գործընթաց. մի հանձնաժողովը որոշեց, որ հաղթողը մեր գիրքն է, հետո այդ հանձնաժողովը հեռացվեց, նշանակվեց նոր հանձնաժողով:
Արդյունքում, մեր հեղինակած դասագիրքը չի կիրառվելու դպրոցներում: Գործընթացի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դեռ քայլեր կձեռնարկենք:
Այնուամենայնիվ, դասագիրք գրելը շատ հետաքրքիր փորձ էր: Պարոն Խաչատրյանի հետ սկզբնական քննարկումների ժամանակ որոշել էինք, որ հատկապես հասարակագիտություն առարկայի դասագիրքը պետք է լինի Հայաստանի համար, կտրված չլինի մեր իրողություններից, իրավիճակները և խնդիրները պետք է կապված լինեն հենց մեր մարտահրավերներին:
Այդ իսկ պատճառով դասագրքում առկա են ոչ միայն արտասահմանյան, այլ նաև հայ փիլիսոփաների վերաբերյալ հատվածներ:
Արդարության մասին խոսելիս քննարկվում է նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը:
Երբ քննարկվում են կոլեկտիվ իրավունքները, շեշտը դրված է ոչ միայն բնապահպանական իրավունքների վրա, այլև առաջնային` ազգերի ինքնորոշման իրավունքի և Արցախի հիմնախնդրի:
Որպես առաջին սահմանադրության օրինակներ ներկայացվում են նաև Շահամիրյանների «Որոգայթ փառացը» (1773թ.), Արցախի և Ուտիքի արքա Վաչագան Բարեպաշտի «Սահմանադրություն կանոնականը» (6-րդ դար):
Ինչպես պարոն Խաչատրյանն է ասում, արդարության և իրավունքի մասին դասագրքի մրցույթն անցավ անարդար և ոչ իրավաչափ: Բայց անկախ դրանից ես գոհ եմ մեր աշխատանքի արդյունքից»:
Դիտվել է
5196անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...