08 / Օգոստոս / 2024 : 15-03
«Բիզնեսը մարդկանց կյանքը հեշտացնելու և օգնելու համար է, հակառակ դեպքում այն պետք չէ սկսել»․ Ռիչարդ Բրենսոն

Սա նորարական բիզնես-քայլ է, որը դարձրել է Բրենսոնին ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը: Հայտնի բիզնեսմենը վստահ է, որ հաջողակ բիզնես կարելի է ստեղծել միայն այն դեպքում, երբ աշխատում եք ամբողջ հոգով։ Բրենսոնը միտ խելահեղ քայլեր էր անում, յուրահատուկ որոշումներ կայացնում և նույնիսկ համաշխարհային ռեկորդներ սահմանում:: Ավիաընկերության ղեկավարը բազմիցս կիսվել է իր հաջողության գաղտնքներով՝ նշելով՝
1.
«Եթե դուք ձեռնարկատեր եք և երբեք չեք սխալվել, ուրեմն դուք ձեռնարկատեր չեք»:
2.
Կյանքում անխուսափելի են միայն մահն ու հարկերը: Իսկ բիզնեսում միշտ պետք է
համոզված լինել, որ մի անգամ ամեն ինչ գնալու է ոչ այնպես, ինչպես նախատեսված էր:
3.
Ես վերաբերվում եմ բիզնեսին, ինչպես յուրահատուկ զվարճանքի, սակայն երբեմն
մոռանում եմ, թե երբ է ավարտվում աշխատանքը և սկսվում կյանքը:
4.
Ես միշտ ուրախ եմ, երբ ինձ վատ են սպասարկում: Ոչ, ես մազոխիստ չեմ, պարզապես իմ
լավագույն գաղափարներն առաջացել են այն ժամանակ, երբ ինձ վատ են սպասարկել:
5.
Ուրիշների կարծիքները լսելու պատրաստակամությունն ու առաջարկություններն ընդունելն
օգնել են ինձ այն 40 տարիներին, որ ես բիզնեսով եմ զբաղում:
6. Ձեռնարկատերը չպետք է ընդունի անհաջողությունը՝ որպես
բացասական բան: Դա միայն ավելացնում է փորձառությունը:
7. Ես երջանիկ մարդ եմ: Ես ծիծաղում եմ միշտ:
Ես սիրում եմ մարդկանց, կյանքը, լավ բաները: Ես իսկապես համաձայն եմ, որ ծիծաղը
երկարացնում է կյանքը:
8. Տվեք ձեր աշխատակիցներին ձեր
հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն: Նրանք ձեզ չեն հոգնեցնի իրենց
նամակներով, բայց վստահ կլինեն, որ դուք հասանելի եք այն ժամանակ, երբ կա ձեր
կարիքը:
9. Իսկական լիդերությունն այն է, երբ կարողանում
եք շատ հանգիստ բացատրել եղած խնդիրները:
10. Երբ ինչ-որ գործ սկսում է հաճույք
չպատճառել և չուրախացնել, ես մտածում եմ փոփոխությունների մասին։
11. Իմ կարգախոսն է՝ ապրիր ուրախ, իսկ
գումարն ինքուրույն կգա:
12. Մենք միշտ ինչ-որ բան կորցնում ենք և
պարտվում: Այդ իսկ պատճառով, պետք է միշտ գոհ
լինել ունեցած հաջողությունների ժամանակ: Մի ափսոսա պարտության համար: Ամեն ինչ
անցել է, ոչինչ չես կարող հետ բերել, բայց կարող ես սովորել քո սխալի վրա:
Դիտվել է
1511անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...