Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Օգոստոս / 2024 : 16-53

Ի՞նչ ռիսկերի են բախվում սկսնակ գործարարները և ինչպե՞ս է դրանք հաղթահարել

Սկսնակ գործարարները և բիզնես գաղափար ստեղծողներն ինքնին համաձարկ են և չեն վախենում ռիսկի դիմելուց։ Սակայն նույնիսկ նման կամքի ուժի տեր ղեկավարներըերբեմն բախվումեն բիզնեսի այնպիսի ռիսկերի, որոնք կարող են նույնիսկ անելանելի թվալ։ Սկսնակ բիզնեսը չունի դեռևս ֆիքված եկամուտ, չունի պայմանագրեր և համագործակցություններ, մեծ աշխատուժ կամ ճանաչում, որը կարող է բիզնեսը ոլորտում կայուն դարձնել։ Սրանց ավելանում են նաև մի շարք ռիսկեր, որոնց հնարավոր ձախողումը կարող է ճակատագրական լինել թե բիզնեսի և թե գործարարի համար։

Ֆինանսական ռիսկեր

Բիզնեսների գերակշխող մասը գործարկման համար որոշակի ֆինանսական ներդրումներ է պահանջում։ Դրանք կարող են ստացվել տարբեր հիմնադրամներից, բարեգործներից, բաժնետոմսերի վաճառքից կամ էլ անձնական կամ ընտանեկան խնայողություններից։ Քանի որ բիզնեսը դեռևս անկայուն է, դժվար է վստահ լինելը, որ կաարած ներդրումները դրական արդյունք կտան և կարդարացնեն ղեկավարի և ներդրողների սպասումները։ Անհրաժեշտ է զգուշորեն ձևակերպել կնքվող փաստաթղթերը, ունենալ մի քանի այլ ֆինանսական ծրագրեր և ներդրողներին չտալ չափազանց անիրական խոստումներ։

Ռազմավարական ռիսկեր

Երկարակյաց բիզնեսին անհրաժեշտ է երկարակյաց ռազմավարություն։ Տեխննոլոգիաների և ժամանակակից լուծումների արագ զարգացման հետևանքով բիզնես ռազմավարությունը կարող է շատ արագ կորցնել իր արդիականությունն ու անդյունավետությունը, ինչը ուղղակիորեն վնաս է հասցնում բիզնեսի հետագա զարգացմանը։

Տեխնոլոգիական ռիսկեր

Շատերն են նշում, որ տեխնոլոգիաների զարգացման և արհեստական բանականության հնարավորությունների ընդլայնման հետևանքով շատ ձեռնարկություններ և բիզնեսներ կորցնում են իրենց արդյունավետությունը կամ դառնում ավելի քիչ պահանջված։ Սակայն պետք է հաշվի առնել, որ տեխնոլոգիաների ազդեցությունը բիզնեսի վրա ուղղակիորեն կապված է նաև դրա բովանդակությունից և բնույթից։ Խելացի գործարարը ոչ թե կփորձի զարգացումները հետ պահել իր բիզնեսից, այլ հնարավորինս համապատասխանեցնել դրանց իր գաղափարներին և օգտագործել հօգուտ իր բիզնեսի։

Միջավայրի ազդեցության, քաղաքական և տնտեսական ռիսկեր

Բիզնեսի զարգացման գլխավոր նախապայմաններից մեկը դրա ընդգրավվաության ընդլայնումն է․ բիզնեսը պետ է հասանելի դարձնել հասարակության բոլոր շերտերի համար։ Սա անմիջականորեն ազդում է միջավայրի փոփոխությունների վրա։ Կախված դրա տեսակից՝ այն կարող է նաև որոշակի քաղաքական կամ տնտեսական կախվածություն ունենալ այլ ընկերությունների կամ ներդրողների նկատմամբ, և հնարավոր փոփոխությունների դեպքում բախվել մի շարք խնդիրների։ Անհրաժեշտ է հնարավորինս ընդլայնել գործընկերության սահմանները կամ նախապատմությունը տալ բիզնեսի ֆինանսական կայունության ապահովմանը, որպեսզի տնտեսական փոփոխությունների հետևանքով ընկերությունը շահույթ չկորցնի կամ սնանկանա։
Դիտվել է 5844անգամ
Վերջին լուրեր