12 / Օգոստոս / 2024 : 15-13
Ի՞նչ է ֆրանչայզինգը, ինչպե՞ս է այն օգնում հաջողակ բիզնեսի ստեղծման գործում
Արագ զարգացող աշխարհում ֆրանչայզինգը՝ որպես բիզնեսի տարածման և զարգացման միջոց, մեծ տարածում է ստանում: Ֆրանչայզինգը ֆրանչայզիի, այսինքն՝ գնորդի և ֆրանչայզերի՝ վաճառողի միջև փոխշահավետ համագործակցության մեդել է, որի նպատակն է տալ առաջինին իրավունք՝ օգտագործելու վերջինիս ապրանքանիշը, արտադրանքը և նույնիսկ կառավարման համակարգը: Ֆրանչայզինգը կարող է օգնել թե բիզնեսի խելամիտ զարգացման, թե հաջողակ և փորձված
բիզնես ձեռք բերելու համար։
Այս մոդելի հաջողության
օրինակները շատ են, սակայն դրանցից առավել հայտնիները կարող են իսկական օրինակ ծառայել՝
ուղղորդվելով Ձեզ ճիշտ ֆրանչայզինգ իրականացնելու գործում։
Blockbuster-ը 20-րդ
դարում վիդեովարձույթի ոլորտում առաջատարն էր համարվում։ Այն իրականում աշխատում էր ֆրանչայզինգի մոդելով՝ գործընկերներին տրամադրելով
իրավունք օգտագործել բիզնես-մոդելը և բացել վիդեովարձույթի խանութներ՝ փոխարենը տալով
ընկերությանը որոշակի հոնորորներ։ Չնայած հաջողությանը՝
ընկերությունը չկարողացավ հետևել արագ զարգացող տեխնոլոգիաներին և ուտով ձախողվեց։
Starbucks-ը
ֆրանչայզինգի ամենահայտնի հաջողված օրինակն է: Իր ուժեղ ապրանքանիշի և ուսուցման համակարգի շնորհիվ
Starbucks-ի ֆրանչայզերը գրեթե միշտ հասնում է հաջողության: Starbucks-ը ի սկզբանե գերել է իր
հաճախորդների սիրտը սուրճի յորահատուկ և ժամանակակից մշակույթի ձևավորմամբ։ Այն առաջարկում է ոչ
միայն որակյալ սուրճ, այլ նաև այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան կտրվել կյանքի արագ ռիթմից, ժամանակ անցկացնել ընտանիքի, ընկերների հետ կամ
ուղղակի հանգստանալ՝ վայելելով մի բաժակ որակյալ սուրճ։ Starbucks-ը այս նպատակին
հասնում է հենց ֆրանչայզինգի միջոցով։
Սակայն հարկ է նշել,
որ նույնիսկ ֆրանչայզինգի միջոցով հեշտորեն բիզնես ձեռք բերելուց առաջ շատ կարևոր է
ուշադրություն դարձնել մի շարք կետերի. Անհրաժեշտ է հետազոտել և՜ շուկան, և՜
ապրանքանիշը։Մինչև այս մոդելում
ներդրումներ կատարել սկսելը, անհրաժեշտ է շուկայի և ապրանքանիշի մանրակրկիտ
վերլուծություն և ուսումնասիրություն իրականացնել: Կատարեք հարցումներ, որպեսզի
հասկանաք շուկայի հետաքրքրությունը տվյալ ապրանքանիշի նկատմամբ՝ վստահ լինելու, որ
ձեր նախընտրած ապչանքանիշի և արտադրանքի
հանդեպ կա հետաքրքրություն։
·
Ստացեք լիարժեք աջակցություն և ուսուցում
ֆրանչայզերից։ Համոզվեք, որ Ձեր ֆրանչայզերը
վստահելի է և պատրաստ է ամբողջությամբ աջակցել Ձեզ, ինչպես նաև սալ ձեզ ոլորտի
վերաբերյալ որոշակի գիտելիք՝ բիզնեսը հաջողությամբ սկսելու և կառավարելու համար։
Հարմարվեք փոփոխություններին։ Ժամանակներնն արագորեն փոխվում են, և բիզնեսը կայուն և մրցունակ պահելու համար կարևոր է հարմարվել նոր տենդենցներին և
տեխնոլոգիաներին: Անհրաժեշտ
է համոզվել, որ ֆրանչայզերը
տրամադրում է
Ձեզ լիարժեք ավտոմատացված
համակարգ և տեխնիկական լուծումներ Ձեր բիզնեսը հաջող վարելու համար։
Դիտվել է
7171անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...