Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Օգոստոս / 2024 : 17-56

Իվ Սեն Լորանի կյանքի 7 խորհուրդները

Համաշխարհային ճանաչում ունեցող Իվ Սեն Լորանի առաջին մոդելները մանկական տիկնիկներն էին, որոնց հանդերձանքը հենց ինքն էր կարում: Նորաձևության անարխիստ և ֆեմինիստ Իվ Սեն-Լորանն իր մուսաներին հագցրեց սմոքինգներ, տաբաթներ և թափանցիկ բլուզներ, հորինեց զգեստ-տրապեցիան և «սաֆարի» ոճը, նորաձևություն բերեց բարձր պարանոցով բլուզներ և կամուֆլյաժ:

Ներկայացնում ենք Լորանի 8 հիմնական փայլուն խորհուրդնրը ոճային լինելու համար։
1․ «Նորաձևությունն անցնում է, իսկ ոճը՝ մնում: Ինձ ֆիզիկական ցավ է պատճառում տեսնել կնոջ, ով իրեն նորաձևության զոհն է դարձրել և ծիծաղելի ու վախեցնող տեսք ունի: Ամենօրյա կյանքն ու պոդիումը տարբեր բաներ են: Անձնական ոճը ենթադրում է առանձնահատկությունների հաշվենկատություն, այն ընդգծում է ուժեղ կողմերը և թաքցնում թերությունները, և ոչ թե՝ կուրորեն հետևում է նորաձևության միտումներին»:
2․ «Տարիների ընթացքում ես հասկացա, որ հագուստի մեջ ամենակարևորը կինն է, ով կրում է այն»:
3․ «Այս աշխարհում ես միայն մի բանի համար եմ ափսոսում՝ ջինսը ես չեմ հորինել»: Իվ Սեն Լորանը պաշտում էր ջինսերը: «Դրանք արտահայտիչ են, համեստություն, սեքսուալ գրավչություն, պարզություն ունեն. այն ամենը, ինչի կարիքն ունեմ ես իմ հագուստներում: Մի վախեցեք ձեզ սազող ջինսերը կրել՝ որպես ամենօրյա հագուստ: Մինչ այժմ չի հորինվել որևէ այլ ունիվերսալ բան»,- ասում էր նա:
4․ «Գեղեցիկ լինելու համար կնոջը բավարար է միայն սև բլուզ, սև շրջազգեստ, ինչպես նաև քայլել` բռնելով այն տղամարդու ձեռքը, որին նա սիրում է»:
5․ «Նույնիսկ ամենահրաշալի զգեստին գոնե մեկ կաթիլ օծանելիք է պետք: Միայն օծանելիքը դրան ավարտուն տեսք ու իդեալականություն կհաղորդի, իսկ ձեզ շարմ ու հմայք կհաղորդի»: Իվ Սեն Լորանը խոշոր, ճչացող զարդերի երկրպագու չէր: Նրա սիրելի աքսեսուարը մեծ, սև շրջանակներով ակնոցն էր: Նա խորհուրդ էր տալիս հագուստը զարդարել արևային ակնոցով և կարծում էր, որ լավ և համապատասխան օծանելիքի բույրը ոճն ավելի լավ է ընդգծում, քան մեծ զարդերը։
6․ «Կանացի տաբատը պետք է կանացի լինի, կառուցվածքին այնպես համապատասխանի, որ փակի կամ էլ ընդգծի այն, ինչ պետք է»: Իվ Սեն Լորանը դիզայներներից առաջինն էր, որ կանանց «նվիրեց» տղամարդկանց համար նախատեսված իրեր: Նա իր կյանքից տարիներ կորցրեց՝ աշխարհին ապացուցելու համար, որ տաբատով կինը գեղեցիկ է: Իհարկե, միայն այն տաբատով, որն իդեալական է կառուցվածքի համար»։
7․ «Էլեգանտ կարող է համարվել միայն այն ապշեցուցիչ զգեստը, որը երկրորդ անգամ կրել չի կարելի»: Իվ Սեն Լորանը խորհուրդ էր տալիս գումար չափսոսալ զգեստի համար, եթե այն անհրաժեշտ է իրոք կարևոր միջոցառման համար: Հարմարավետ զգալն ու լավագույն տեսք ունենալը ոսկե կանոն է:
Դիտվել է 1743անգամ
Վերջին լուրեր