31 / Օգոստոս / 2024 : 16-10
Պետք է Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի ցեղասպան արարքների համար
Սեպտեմբերի 19-ին և 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլ Հիլում կհավաքվեն հազարավոր հայ ակտիվիստներ ԱՄՆ տարբեր նահանգներից՝ «Հաշվետվություն-2024» խորագրով միջոցառումներին մասնակցելու համար։ Հավաքը, որ նախաձեռնել են ԱՄՆ հայ դատի գրասենյակները, նպատակ է հետապնդում ևս մեկ անգամ բարձրաձայնել 2020-2023 թթ. Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտման փաստը և հաշվետվություն պահանջել ԱՄՆ իշխանություններից։
Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի մամուլի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը Alpha News-ին մանրամասներ է ներկայացրել։
«Սա հաշվետվության ձեռնարկ է։ Թեև ԱՄՆ-ը խոստացել էր՝ ամեն ինչ անելու է, որ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները չկրկնվեն արցախցիների դեմ, բայց, ցավոք, մենք այդ բոլոր խոստումների պատասխանը ստացանք։ Մենք տեսանք, թե ինչ արեց Ալիևը վերջին տարիներին արցախցիների հետ՝ հարձակումներ, 120․000 մարդու տեղահանում սեփական տնից։ Սա առիթ է և պետք է 4 կողմից ամերիկահայ գաղութականներն ու զորակցողները գան Վաշինգտոն՝ կոնգրեսականների հետ հանդիպելու, և ևս մեկ անգամ պահանջեն, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն իրենց ցեղասպան արարքների համար։ Պետք է կենտրոնանալ, որ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակությունը կրճատվի, նաև հատուկ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի կառավարության այն դեմքերի դեմ, որոնք դաժան գործողություններ են իրականացրել արցախցիների նկատմամբ։ Մեր գաղութականներն այդ օրերին պետք է իրենց առաջնորդների հետ լայնածավալ հանդիպումներ ունենան կոնգրեսականների հետ։ Միտքն այն է, որ կարողանանք հաշվետվության բանաձևերը ամեն կերպ դնել քվեարկության»...
Դիտվել է
4028անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
31 / Հունվար / 2020
Ամեն ինչ լավ է . Թրամփ
Արդեն տեղեկացրել էինք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին:
Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները առայժմ գնահատում է հրթիռային հարվածների...
31 / Հունվար / 2020
Լոս Անջելեսում ProjectOne բենդը դարձել է ամենապահանջվածն ու ռեյթինգայինը տեղի ողջ շոուբիզնեսում
Վերջին շրջանում Լոս Անջելեսում կազմակերպվող համերգային ծրագրերում մեկ անուն է շրջանառվում՝ ProjectOne: Ինչպես երևում է, Grand Party Production-ի կողմից ստեղված այս նախաձեռնությունն այնքան է սիրվել...
01 / Փետրվար / 2020
Իրական ոգևորություն է առաջացնում ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր երկու երկրների Զինված...
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը Հայկական բանակին նվիրված տոնին, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով նշեց. ...
27 / Մարտ / 2020
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին։
Մոտ մեկ ամիս է` մարդկությանն սպառնացող նոր համաճարակը փորձում է արմատներ գցել նաև մեզ մոտ, և մեր հայրենիքն զգում է իր...
01 / Սեպտեմբեր / 2021
Աֆղանստանի վերաբերյալ որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում ասել է, որ Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերումը կավարտի այլ երկրները «վերակառուցելու» փորձերի դարաշրջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:«Աֆղանստանի...
02 / Ապրիլ / 2020
ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձ օրվա ընթացքում կարող է գնել այնքան մթերք, որը կբավականցնի միայն մեկ կամ...
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է, որը ենթադրում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ազատությունների եւ իրավունքների որոշակի սահմանափակում ու լրացուցիչ պարտականությունների...
05 / Ապրիլ / 2020
Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ #Reuters
Շաբաթ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը, հաղորդում է Reuters-ը։
Խոսքը վերաբերում է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցին, որն...