Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Սեպտեմբեր / 2024 : 16-12

Ի՞նչ նոր բիզնես գաղափարներ ունեն հայտնի գործարարները 2024-ի համար

2024 թվականին մի շարք հայտնի գործարարներ, արտիսներ և հանրային դեմքեր հայտնել է սեփական բիզնես սկսելու կամ դրանք զարգացնելու հեռանկարների մասին։
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն հայտնել է սեփական վիսկիի ապրանքանիշ թողարկելու մասին` SirDavis, ինչը նրան շուտով միլիարդատիրոջ կարգավիճակ կտա: Պրեմիում ալկոհոլը կթողարկվի SirDavis ապրանքանիշի կողմից՝ LVMH կոնցեռնի հետ համագործակցությամբ։ Փոփ աստղը որոշեց նոր արտադրանք ստեղծել՝ ոգեշնչվելով իր միլիարդատեր ամուսնու ալկոհոլային բիզնեսի հաջողությամբ։ Համաձայն Forbs-ի՝ այս տարվա մայիսին Բեյոնսեի կապիտալը կազմում էր 760 մլն դոլար, որը նա վաստակել է իր երաժշտական կարիերայի, Adidas-ի հետ հագուստի սեփական շարքի թողարկման և հայտնի արտադրողների հետ համագործակցության շնորհիվ (Balmain, Cé Noir): Տարվա սկզբին Բեյոնսեն հայտարարեց իր առաջին քանթրի ալբոմի թողարկման մասին, և իր վիսկիի կլինի ոգեշնչված հենց այս ոճից։
Ասիայի ամենահարուստ մարդը՝ հնդիկ գործարար Գաուտամ Ադանին, հայտարարել է, որ մի քանի տարուց իր «Adani Group» ընկերությունների վերահսկողությունը փոխանցվելու է իր ժառանգներին։ 62-ամյա միլիարդատերը ծրագրում է թոշակի անցնել արդեն 2030 թվականից, երբ կդառնա 70 տարեկան։ «Adani Group»-ը մասնագիտացած է ծովային նավահանգիստների և օդանավակայանների կառավարման, էներգիայի արտադրության և փոխադրման, վերականգնվող էներգիայի և հանքարդյունաբերության ոլորտում: Հոր գործը պետք է շարունակեն Ադանիի որդիները՝ Կարանը և Ջիթը, ինչպես նաև նրանց զարմիկները՝ Պրանավը և Սագարը։ Հենց այս շարունակականությունն է ապահովում բիզնեսի կայունությունը, կարծում է Ադանին։


Ֆրանսիայում ասիացի միլիարդատերերից մեկի պատվերով պատրաստվել է աշխարհի ամենաթանկ կրակայրիչը` 400գ մաքուր ոսկուց։ Այն ունի յուրահատուկ թագի դիզայն, պատրաստված է ոսկուց և պատված է 41 կարատանոց 152 շափյուղաներով։ Արտասովոր զարդի ստեղծման համար պահանջվել է մոտ վեց ամիս, և այն մշակվել է 80 արհեստավորներից բաղկացած թիմի կողմից՝ «ֆրանսիական մշակույթի և պատմության խորը իմացությամբ»:
Դիտվել է 1322անգամ
Վերջին լուրեր